Եվ այսպես, Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը հաջորդած իրադարձությունները կարծես թե միանգամից բացեցին բոլորի աչքերը, մարդիկ «անսպասելիորեն» հասկացան, որ Հայաստանն անկախ երկիր չէ։ Ավելի ճիշտ՝ վաղուց էին հասկացել եւ նույնիսկ չէին թաքցնում այդ առթիվ իրենց հրճվանքը, բայց հիմա հանկարծ տեսան, որ անկախությունից հրաժարվելը ոչ միայն համեմատաբար կուշտ ու ապահով գոյություն է ենթադրում, այլեւ բազմաթիվ բացասական կողմեր ունի։ Դե իհարկե, չոբան Կարոն լավն է, քանի դեռ իննամյա Մարոյին «կանփետ, չամիչ ու խնձոր» է բերում, բայց ինչ-որ պահից սկսած՝ հարաբերությունները փոխվում են, եւ իդիլիան ավարտվում է։
Խնդիրը բուն ոճրագործությունը չէ՝ ամեն ազգ իր տականքն ունի, եւ ոճրագործությունն իսկապես ազգություն չի ճանաչում։ Խնդիրն այն է, որ Գյումրիում բողոքի ալիք բարձրացավ եւ Ռուսաստանի դրոշը ոտնատակ տրվեց ոչ թե ոճրագործությունից հետո, այլ երկու օր անց՝ երբ պարզ դարձավ, որ այդ ստահակին ռուսներն են դատելու, քանի որ, «պարզվում է», ՀՀ տարածքում Ռուսաստանի Սահմանադրությունն ավելի «զորավոր է», քան Հայաստանինը։
Այսինքն՝ ստացվում է, որ ՌԴ ցանկացած քաղաքացի կարող է
Ռուսաստանի դատախազության աշխատակիցների ուղեկցությամբ գալ Հայաստան, ՀՀ ցանկացած քաղաքացուց «ջուր ուզել», անմիջապես ձերբակալվել ուղեկիցների կողմից ու հանգիստ վերադառնալ Ռուսաստան՝ այնտեղ դատվելու։ Թե Ռուսաստանի իշխանությունների ինչին էր պետք այդ տականքին պաշտպանելն ու Հայաստանի իշխանություններին հրապարակավ նվաստացնելը՝ անհասկանալի է։ Ինչի՞ հասան։ Որ Հայաստանի՝ ավանդաբար «ամենառուսասեր» քաղաքում բողոքի ալի՞ք բարձրացավ։ Որ վաղն էլ այդ ալիքը կարող է տարածվել Հայաստանով մե՞կ, ու ցուցարարների ձեռքին կարող են պլակատնե՞ր հայտնվել՝ ասենք «Слава Украине» գրությամբ:
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում