Այսօր կառավարության նիստից առաջ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում սպանդի ենթարկվածների հիշատակը:
Հովիկ Աբրահամյանը կառավարության այս տարվա գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները հաստատելու մասին հարցի քննարկմանը նախարարներին կոչ արեց որակյալ աշխատանք կատարել: Վարչապետի խոսքերով՝ գերակայությունները եւ միջոցառումները պարտադիր նվազագույն անելիքներն են:
Վարչապետն ասաց, որ ինքը կառավարության անդամներից ակնկալում է նախաձեռնողականություն, քանի որ խնդիրները շատ են: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ամեն գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ միայն իր ծրագրի, այլև իր ղեկավարած ոլորտի տնտեսական աճի, ծառայությունների որակի համար: «Ակնկալում եմ աշխատանքի որակ և ամենակարևորը՝ կարգապահություն: Լինելու եմ խստապահանջ որակի նկատմամբ, և մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Ես թղթաբանության համար չեմ այստեղ, պետք է որակ ապահովենք, մեր ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի»,- ասաց վարչապետը՝ հանձնարարելով այս փաստաթուղթը ևս չորս օր մանրակրկիտ քննարկել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ