Իսպանական AS մարզական հանդեսը օրերս Ցյուրիխում անցկացված «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ կուլիսների ետեւում մի հետաքրքիր շփման ականատես է դարձել:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նստած է եղել որդու հետ, երբ մտել է մրցանակի երկրորդ գլխավոր հավակնորդ, «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին: Ռոնալդուի որդին վեր է կացել եւ մոտեցել նրան՝ արտահայտելով իր հարգանքը արգենտինացու հանդեպ, որից հետո Ռոնալդուն Մեսսիին ասել է. «Տղաս նայում է քո տեսահոլովակները եւ խոսում քո մասին»:
ԶԼՄ-ները Ցյուրիխից հետո սկսել են կասկածել, որ Ռոնալդուի եւ Իրինա Շեյկի միջեւ կապերը խզվել են: Պատճառն այն է, որ «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ ռուս մոդելը ֆուտբոլիստի կողքին չի եղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Global Look Press-ի