Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է

Հունվար 15,2015 11:46

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Հայաստանի առաջատար ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների խիստ հսկողության ներքո է:

Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Մասնագետները որոշել են ընդլայնել երեխային բնական ճանապարհով սնուցումը` նվազեցնելով ներերակային եղանակով ներմուծվող հեղուկների ծավալը: Բժիշկները շարունակում են կայունացնել հեմոռագիկ շոկի հետևանքով երեխայի գլխուղեղի սնուցման խանգարման և այտուցի պատճառով առաջացած վիճակը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031