Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 09.45-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին է տեղափոխվել 1976 թ. ծնված Վահան Գ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն