Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում լարված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իրավապահները. «Ժողովուրդ» 

Հունվար 15,2015 10:50

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Գյումրիում ստեղծված լարված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են Հայաստանի իրավապահները. նրանք պարտավոր էին ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիների մոտ կասկած չառաջանար, որ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին սպանելու մեջ կասկածվող ՌԴ զինված ուժերի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ՀՀ օրենսդրության ողջ խստությամբ է պատասխանատվության ենթարկվելու:

ՀՀ իրավապահները՝ մասնավորապես ՀՀ ոստիկանությունը, պարտավոր էր թույլ չտալ, որ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցեին Պերմյակովին հայտնաբերելու նպատակով կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումներին: ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները պետք է մեկ խնդիր լուծեին` ապահովել, որ իրենց զորամասից եւս մեկ զինվոր զենքով դուրս չգա ու ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չսպառնա: ՀՀ իրավապահները ոճրագործության մեջ կասկածվողին ամեն գնով իրենց ուժերով հայտնաբերելու փոխարեն թույլ են տվել, որ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցեն օպերատիվ-հետախուզական գործողություններին, ինչի արդյունքում Պերմյակովը հայտնվել է նրանց ձեռքում: ՀՀ քաղաքացիներն արդարացի կասկածներ ունեն, որ նա կարող է խուսափել ՀՀ արդարադատությունից, եւ երեկ բողոքի ինքնաբուխ ցույց էին կազմակերպել Գյումրիում:

Եթե ՀՀ իրավապահներն իրենց բարձունքի վրա գտնվեին, ապա ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ստիպված չէր լինի հատուկ հայտարարել, որ Հայաստանում կատարված ոճրագործության մեջ մեղադրվող անձն անպայման Հայաստանում կդատապարտվի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031