Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրյալին նույնիսկ պարզ հարցեր ուղղելու հնարավորություն մեր իրավապահներն այս պահին չունեն. «Հրապարակ»

Հունվար 15,2015 10:36

Պարզ չէր, թե ինչպես է ՀՀ քրեական օրենսգրքով որպես մեղադրյալ ներգրավվել մեկը, ով, ըստ էության, Հայաստանում չէ, եւ ում պետք է դատեն այլ պետության օրենքով։ Կամ ի՞նչ է նշանակում պնդումը, թե «ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովումը, ինչպես նաեւ հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ», այն դեպքում, երբ մեղադրյալին նույնիսկ պարզ հարցեր ուղղելու հնարավորություն մեր իրավապահներն այս պահին չունեն։

Մեր հարցերին հակիրճ պարզաբանում տվեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։ Ըստ նրա, հայկական կողմը, Քննչական կոմիտեն իր մասով շարունակում է քննությունը։ «Մենք սպանության հոդվածով հարուցել ենք քրեական գործ մեր երկրի տարածքում մեր քաղաքացիների հանդեպ կատարված հանցագործության փաստով, իսկ իրենք գործ են հարուցել՝ իրենց դասալիքի հետ կապված։ Մեզ համար կարեւոր է, որ անձը դատվի օրենքի ողջ խստությամբ»,- ասաց նա։

Ակնհայտ է, որ համատեղ քննչական գործողությունները, որոնց մասին նախօրեին հայտարարել էր Գլխավոր դատախազությունը, նաեւ ոստիկանապետի տեղակալ Հունանյանը, այնքան էլ «համատեղ» չեն, եւ նման գործողությունների պրակտիկա մեր իրավապահներն իրականում չունեն:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031