Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններն արդեն սկսվե՞լ են. «Հրապարակ»

Հունվար 15,2015 10:26

Ենթադրվում էր, որ իշխող կուսակցությունը կնախաձեռնի հանդիպումներ, կլոր սեղանների շուրջ կամ առանձին– առանձին քաղաքական ուժերի հետ կքննարկի հայեցակարգը եւ, այսպես ասած, կհամոզի դրա անհրաժեշտության հարցում։ Բայց Սերժ Սարգսյանի կարծիք հայտնելու ժամկետը՝ փետրվար-մարտը, մոտենում է, իսկ նման ֆորմատի միջոցառումներ չեն անցկացվում։ Մինչդեռ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ այդ կոնսուլտացիաներն արդեն սկսվել են. «Կոնսուլտացիա ասվածը հենց քննարկումներն են, քաղաքական ուժեր կան, որոնք արդեն իսկ կողմ են եւ քննարկում են տարբեր հարթություններից, կան քաղաքական ուժեր, որոնք դեռեւս քննարկումների փուլում են՝ հասկանալու, թե այդ փոփոխություններն իրենց համար ընդունելի են, թե ոչ»։

Այլ ուժերի հետ հանդիպումներ չե՞ն լինելու։ «Այդ հանդիպումներն այսօր էլ առկա են, կան, որոնք կարող են եւ երեւացող լինել, կարող են երեւացող չլինել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031