Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որտեղ ենք սխալ «մեր մասով»

Հունվար 15,2015 10:25

Այն, որ ռուսաստանյան թիվ 102 ռազմաբազայում շունը տիրոջը չի ճանաչում, եւ Պերմյակովը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, ով ինքնաձիգը ձեռքին դուրս է գալիս քաղաք՝ դա անվիճելի է: Որ ռուսաստանցի սահմանապահները, եթե իսկապես իրենք էին ձերբակալել Պերմյակովին, որը փորձել է անցնել հայ-թուրքական սահմանը, պիտի նրան հանձնեին մեր ոստիկանությանը, ոչ թե իրենց ռազմաբազային՝ նույնպես պարզ է: Որ ռուսաստանցի քննիչները, պաշտոնյաները, պաշտոնական լրատվամիջոցները ամեն ինչ անում են եւ կանեն՝ գործը կոծկելու համար, դա էլ է կասկածից վեր: Վերջապես, որ ռուսաստանցի չինովնիկները, առանց որեւէ ծանրակշիռ պատճառի, մեզ՝ հայերիս, «երկրորդական», «հպատակ» ազգ են համարում՝ դա նույնպես պարզ է: Չեմ կասկածում նաեւ, որ Պերմյակովը կտարվի Ռուսաստան, այնտեղ «ձեւի համար» 2-3 տարի կնստի ու ազատ կարձակվի:

Բայց ես միշտ գերադասում եմ խոսել ոչ թե ուրիշների, այլ մեր թերությունների մասին: Եկեք փորձենք հասկանալ, թե ինչն է սխալ «մեր մասով»: Նախ՝ կարծում եմ, պետական մակարդակով պետք էր սուգ հայտարարել: Հասկանալի է, որ հուզական մակարդակով մենք սգում ենք սպանվածների համար եւ կիսում ենք հարազատների ցավը, բայց երկրում սուգ հայտարարելը ոչ թե հուզական, այլ քաղաքական ակտ է, որին մասնակցում են պետական, հասարակական կառույցները, դիվանագիտական ներկայացուցիչները եւ այլն:
Մեր իշխանությունը, բնականաբար, առանց սկանդալների եւ արկածախնդրության պետք է հասկացնի թե ռազմաբազայի ներկայացուցիչներին եւ թե մնացած գործընկերներին, որ մենք թեեւ բարեկամ, դաշնակից, բայց տարբեր պետություններ ենք, ռուսաստանցի զինծառայողները գտնվում են օտար երկրում եւ պետք է հարգեն այդ երկրի օրենքները:

Մասնավորապես, Պերմյակովին հայաստանյան արդարադատությանը հանձնելու պահանջները պետք է հնչեն ավելի հստակ, ավելի հատու:

Բայց խնդիրն, իհարկե, ավելի խորն է եւ ընկած է 200 տարվա ընթացքում ձեւավորված կարծրատիպերի մեջ: Դրանցից մեկն այն է, որ Հայաստանի, հայերի պաշտպանը ռուս զինվորն է: 25 տարվա ընթացքում մենք պետք է որ հասկանայինք, որ բացի հայ զինվորից՝ մեր երկիրը ոչ ոք չի պաշտպանի եւ պարտավոր էլ չի պաշտպանել: Եվ այստեղից մենք պետք է հետեւություն անեինք, որ ոչ մեկի առաջ վիզ ծռել եւ շողոքորթել պետք չի: Համագործակցել անհրաժեշտ է, բայց՝ փոխշահավետ հիմքի վրա: Եթե գործընկերդ ձեւ է անում, որ նա, քեզ հետ համագործակցելով, քեզ մեծ լավություն է անում, ապա նրան շատ քաղաքավարի պետք է ասել՝ շնորհակալ ենք, եղբայր, պետք չի: Բայց եթե դու էլ ես համարում, որ քեզ լավություն են անում, ապա մի՛ զարմացիր, որ վերաբերմունքը քո նկատմամբ հարգալից չի լինի: Ինչի ականատեսն ենք հիմա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (31)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Վատ չի, բայց դա պետք է գրվեր 2օր առաջ, ոչ թե սկզբում Լևոնի գովքը արվեր, հետո ինչ-որ անհասկանալի խզբզանք «համամարդկային արժեքների» հովանոցի մասին… հետո էլ սպասել թե ինչ կլինի, ծիկ անել և վերջապես հոդված գրել…
    Հենց դա ժուռնալիստի վերլուծողի և հոմոսովետիկուս՝ վախեցած մկան տարբերությունը…

    • Մարգար Մախսուդյան says:

      Կարծում եմ, լավ է ուշ, քան՝ երբեք:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Պարոն, համամարդկային արժեքները «խզբզանք» չէ: Դրա համար դարերո՛վ հազարավո՜ր մարդիկ են իրենց կյանքը տվել: Այն,որ դու քո՛ կարծիքն ես կարողանում գրել,դա էլ համամարդկային արժեք է:

      • Արսեն says:

        Պարոն ՎԱՐԱԶ ..))).. ոչ թե համամարդկային արժեքներն են խզբզանք, այլ այդ արժեքների մասին Ա. Աբրահմյանի նախորդ օրվա հոդվածը… խորհուրդ կտամ փորձել հասկանալ ձեր կարդացած մեկնաբանությունները…

        • Արսեն says:

          Չմոռանամ ավելացնել «իմ կարծիքով»՝… այսինքն՝ իմ կարծիքը տվյալ հարցին նկատմամբ՝ բոլորովին էլ վերջնական ճշմարտություն լինելու հավկնություն չունի… ընդհամենը առաջարկություն է հետագա քննարկման համար՝ եթե հետաքրքրություն կլինի…

  2. Nara says:

    —Համագործակցել անհրաժեշտ է, բայց՝ փոխշահավետ հիմքի վրա: Եթե գործընկերդ ձեւ է անում, որ նա, քեզ հետ համագործակցելով, քեզ մեծ լավություն է անում, ապա նրան շատ քաղաքավարի պետք է ասել՝ շնորհակալ ենք, եղբայր, պետք չի: Բայց եթե դու էլ ես համարում, որ քեզ լավություն են անում, ապա մի՛ զարմացիր, որ վերաբերմունքը քո նկատմամբ հարգալից չի լինի: Ինչի ականատեսն ենք հիմա: ———-Էդ ինչու եք էդպես վրդովված, պ Աբրահամյան? Տարիներ շարունակ հենց Դու՛ք եք վիզ ծռում ու շողոքորթում: Տարիներ շարունակ քարոզչությամբ եք զբաղված, Ռուսաստանի մասին միայն վատը,հաճախ սուտ ու ենթադրություններով, ամեն օր Պուտինի ցավով տապակվելով: Ինչը փոխադարձ չի մեր ու Ռուսաստանի հարաբերություններում? Կոնկրետ գրեք:Հատկապես ինչը? Մի լղոզեք բառերի մեջ: Ինչ է, Եվրոպայի նման մեզ ստիպեցին մեր սահմանները բացել իրենց 500 մլն-ի համար, իսկ իրենցը ամուր փակել մեր 3 մլն-ի առաջ? Ինչ են փորձել ստիպել, զոռով փաթաթել մեր վզին?—իրենց արժեքները? Հանցագործությունից նեղվել եք? Բոլորս էլ նեղված ենք, պետք չի ավելորդ հուզականություն, եթե հայերի կյանքը իրոք թանկ է, թող մի տասը հոդված էլ էս 4 տարում սիրիացի հայերի մասին գրեիք: Մի օր թերթեք Ձեր հոդվածները,խնդրում եմ: Եթե փնտրեք իներնետում, կգտնեք, թե քանի ռուս են մորթել ,վառել ու սպանել հայերը այս տարիներին: Հիմա ինչ պիտի անենք? Բոլորս գերի դառնանք էդ հանցագործների ձերքը? Լավ է, որ Դուք Նախագահ չեք:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի Արամ Աբրահամյան, իսկ Ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե որտեղ է և ինչով է զբաղված ՛՛Առաջ Հայաստանի՛՛, ՛՛Դեպի ապահով Հայաստանի՛՛ ճարտարապետն ու երաշխավորը, թե՞ կարծում եք, որ ով էլ լիներ, միևնույնն է, մտնելու էր իր խրամատն ու սսկվեր:

    • Արսեն says:

      Ա. Աբրահամյանը քեզ անմիջապես չի պատասխանի… Նա մի երկու օր կսպասի, տեսնի հասարակությունը ինչ պահանջներ ունի նախագահից, եթե խիստ կմոտենան՝, նախ Ա1+ ով կհրավիրի ինչ-որ մեկին, որը նույնպես խիստ կմեղադրի «նախագահի» անգործությունը, հետո կասի. «իհարկե, իմ խոսակիցը հարցին մոտենում է խիստ էմոցիոնալ, և պետական ինստիտուտների նկատմամբ ոչ բավականաչափ հարգանքով, բայց ընդհանուր առմամբ դա արտահայտում է հասարկության վերաբերմունքը, և ես, որպես ժուռնալիստ՝ ստիպված եմ համաձայնել, որ մտահոգությունները հնարավոր է հիմքեր ունեն»..)))…
      Կամ, ինչպես սովորաբար անում է, դուրս կգա փողոց, նրան մի երկու «հոգեկան հիվանդ» կհանդիպեն, որոնք կհայհոյեն «նախագահին»… հետո նա մի հոդված կգրի, որում անարգանքի սյունին կգամի ստահակներին… և ամենավերջում կասի՝ «բայց, ոնց որ մտահոգություններ ունեին…»..)))..

  4. david says:

    Սուգ հայտարարելը ճիշտ էր և անհրաժեշտ, քանի որ կյանքի կկոչվեր ,,Ուրիշի վիշտ չի լինում,,տեսությունը:Ես համոզված եմ, որ այդ ողբերգությունը բոլորի սրտերն է հուզել և այդ սպիտակ դագաղն ու տիկնիկը կմնա հիշողությունների մեջ:Սուգ հայտարարելը պետք էր միասնական լինելու, սատար լինելու և շատ այլ նուրբ խնդիրների համար:Այլ խնդիր է, որ ամենուր կան ոճրագործներ և քիչ ռուսներ չեն տուժել հենց հայերի ձեռքերով:Խնդիրն այլ է:Նման ոճրագործությունը քաղաքական շահերի խնդիր է հետապնդում:Նպատակը հաստատուն է եղել, ընտրությունը`պատահական, արձագանքն էլ պիտի շահարկվեր ելնելով իրադրությունից:Ինչպես տեսնում եք իրադրության ջատագովը համր է ինչպես ձուկ:

  5. Armen says:

    Հարգելի Հայեր,

    իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի հենց ռուսներն էլ դատեն, քանի որ մենք շատ լավ գիտենք, թե ոնց են հայ դատավորները դատում, անարդարության դեպքում գոնե կարանանք մենք մեզ համոզելշ որ օտար էր , դրա համար էլ էտէնց էղավ:
    Ինչ մնում է ինքնասիրությանը, դե պարզ է, որ վերջին քսանհինգ տարիների ընդացքում հայ իշխանիկները ժողովուրդից քամել է ու քամուն տվել:

  6. Արսեն says:

    Մոդերատորներին։ Կախած մի պահեք իմ մեկնաբանությունները։ կամ դրեք կամ ջնջեք։ Արդեն հայտնվել է 2 մեկնաբանություն իմից հետո գրված, իմը 40 րոպե կախված է։ Ինքնուրույն որոշում ընդունելու վճռականություն ունեցեք։ Մի նմանվեք ձեր խմբագրիրն..))..

  7. vahan says:

    Մեկնաբանողներ եթե ձեզ այդքան դուր չի գալիս ինչու էք ամեն օր կարդում ու չարախոսում, միգուցե հեղինակը ձեզանից շատ ավելի խելացի է.

  8. Nara says:

    Պ Ապրահամյան: Ինչու եք ջնջում իմ հղումները???? Հրաման ստացաք? Դուք էլ եք ուզում նպաստել լարվածության շիկացմանը? Ինչը դուր չեկավ? Որ ճիշտ փաստեր գրեցի Եվրոպայի ու Ամերիկայի ոստիկանների մասին?? Բայց միայն ՓԱՍՏ Է գրածս: Էլի ստիպեցին «վիզ ծռել» : Թե Ձեր վիզ ծռելը ընդունելի է(((((((((((: Ուր մնաց Ձեր խոսքի ազատությունը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը՝ մոդերացիայիով չեմ զնաղվում, ջնջել-դնելն իմ գործը չի. բայց տեսնում եմ ուրիշ նյութերի տակ Ձեր բազմաթիվ մեկնաբանությունները:

  9. Գոռ says:

    Այսպես կոչված` Nara , քո վարձը ինչով՞ էն վճարվում՝ դրամով՞, թե ռուբլիով, չմոռանաք ռուբլին պահանջել կրկնակի,քանի որ այն արժեզրկվել է նշված չափով…

  10. Արսեն says:

    Նայում եմ հայկական հեռուստատեսության ալիքները … բոլոր տեղերում անիմաստ սերեալներ են, ինչ-որ փքված, ինքնագոհ կանանց գլուխգովոցիներ…))).. և ոչ մի խոսք տեռորիստի կողմից գնդակահարված մարդկանց հետևանքով՝ բողոքի ընդվզումներից … «պետական» ոչ մի պաշտոնեայի բողոք և պահանջ տեռորիստին սեփական բազայում թաքցնող, այսինքն՝ տեռորիզմը հովանավորող երկրի նկատմամբ…
    Փարիզյան տեռորիստի մասին ռեպորտաժը Ֆրանսիական 2-րդ ալիքը սկսեց ցույց տալ երբ դեպքի վայրում վերջին կրակոցները դեռ չէին դադարել…
    Հետո առանց ընդհատման 2 օր ցույց տվեց ինչ է կատարվում Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում՝ դեպքերի կապակցությամբ… Հետո՝ ուղիղ ռեպորտաժով ցույց տվեց, թե ինչպես են գնդակահարում տեռորիստներին…
    Ձեր հեռուստատեսությունը այդ ամենը երբ է ցույց տալու?
    Ոստիկանները ճնշում են տեռորիզմի դեմ բողոքող մարդկանց..)))..
    Իրոք որ, Լիովին համաձայն եմ Ա. Աբրամյանի հետ…
    Ամեն ինչ հրաշք է «Հայաստանի Հանրապետությունում» ..))))))…

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Արսեն, այդ «հրաշքը» թերեվս հարյուրամեակներ մաս կազմելն է Ռուսական կայսրության ֆեոդալական տնտեսական-քաղաքական կառուցվածքին որ իշխում է մինչեվ այսօր, ՎԵՐՏԻԿԱԼ ՎԼԱՍՏԻ… Եթե ֆրաանսիացիները ամեն առիթով ոտքի են ելնում իրենց արժանապատվության համար…երբեվե տէսել ես Ռուսաստանում եվ Հայաստանում (գոնե Երեվանում)մարդիկ հարյուր հազարներով ոտքի ելնեն…բոլորը ՀՀԿ տատիկ Նառաի նման միշտ համաձայն են Վլաստի հետ եվ սպասում են կոմունիզմի հաղթանակին… (իհարկե Նառաները իրենց կոմունիզմը ապահովել են…)

      • Nara says:

        Մեր ոստիկաններն էլ ձերոնց նման երևի պիտի հենց տեղում սատկացնեն իրավախախտներին:

        • Գալուստ Ենոքյան says:

          Ձեր ԿԳԲ իստների «ջանին» մեռնեմ , էդ միքանի լըմայի համար պատրաս են իրենց սեփական մորը…

        • Գալուստ says:

          ՀՀԿ ի տատիկ, դու հիշեցնում էս իմ երիտասարդության տարիների անեկդոներից… Արարատի ֆուտբոլիստներից մեկին ինստիտուտում քաղտնտեսության դասախոսը հարցնում է սոցիալիստական եվ կապիտալիստական տնտեսաձեվերի մասին…էս ֆուտբոլիստը մի փոքր կմկմալուց հետո ասում է…դե իրանց մոտ դիփ վատ ա մեր մոտ դիփ լավ ա…հույսով Արարատում չես խաղացել…

    • Nara says:

      Արսեն ջան, իսկ ձեր հեռուստատեսությունը հաճախ է ցույց տալիս սիրիացի հայ երեխաների ու կանանց զարհուրելի մահը? Մարդիք հանգիստ ապրում էին : Ինչու սկսեցին ֆինանսավորել էդ «չափավոր» իսլամիստներին: Թե էդ հայերը երկրորդ սորտի են?

      • Արսեն says:

        Սկզբնական շրջանում՝ ապստամբվել են քրդերը՝ արաբական գարնան հովերով և սեփական պետությունը ունենալու ցանկությամբ։ Բավականին վատ զինված, և Ասադի ռեժիմից բավականին ցավոտ կորուստներ կրելով։ Հետագայում այնտեղ լցվել է «իսլամական ինտերնացիոնալը» ամբողջ աշխարհից (ըստ մոտավոր հաշվարկների եվրոպական տարբեր պետությունների քաղաքացիություններ ունեցողներից էլ 5-8 հազ մարդ կա)։ (Անհամբերությամբ սպասում ենք ֆրանսիացիների վերադարձին ..)))…)։ Ինչպես նաև Արաբա-ավղանակ- պակիստանյան ամբողջ կրոնական թափոնը)։ և այլն… ամբողջը չպատմեմ…
        Հայերը որոշ մասը պատերազի մեջ եղած շրջաններում են, առանձին՝ հայերի մասին հաղորդումներ չեմ տեսել, կան հաղորդումներ ընդհանուր վիճակի մասին (կրոնական մղձավանջ) ինչպես նաև եզդիների ցեղասպանության մասին (դե ամեն մի հեթական պատանդի գլխատումը որպես ինֆորմացիա տալիս են՝ դրանք առանձին հաղորդումներ չեն)։
        Առանձին Հայերի մասին հիշում եմ միայն Ռուսական «ցեղասպանության» ժապավենը, որ ինչպես շատ արագ պարզվեց՝ կեղծիք էր։ «ՒՊ»-ն կենսունակ միավոր չի համարվում, բայց կարող է շատ գլխացավանքներ պատճառել։
        Վերջերս սիրիայից հայերի հոսք Փարիզի ուղղությամբ ունեցել ենք (ոչ շատ նշանակալի)։ Ողիղ փախածների և սկզբից Հայաստան գնացածների և հետո այնտեղից փախածների քանակը իմ շրջակայքում մոտավորապես հավասար է։

  11. Արմեն says:

    Չգիտեմ որ օրենքով կարող են հանձնել Հայաստաին որով ոչ, սակայն վստահ եմ դատը լինելու է Հայաստանում ու հիմա ավելորդ դեպքեր են տեղի ունենում Գյումրիում առաջին հերթին:
    Ավելի կարևոր է, թե ինչու է դա տեղի ունեցել. սակայն վստահ եմ ցուցարարներին հիմնականում դա չի հետաքրքրում, հետևաբար պարզաբանման պրոցեսը նորմալ ընթացք չունի այժմ:

  12. Աբո says:

    Սխալը «մեր մասով»միգուցե այն է,որ միշտ նեղացած ենք բոլորից,ցանկանում ենք կռվել,վիճել,հիշել միշտ վատը:
    Մարդը՝որը վատ հարաբերությունների մեջ է իր հարեվանների,բարեկամների հետ՝ նա չի կարող բարվոք կյանքով ապրել:
    Այս օրերի դժբախտության մասին՝ ես չեմ հասկանում էտ վիժվացքը այդքան թանկա՞ ռուսաստանի համար,որ չեն ուզում հանձնել:Անգամ նորմալ հայրը,էտ տեսակ զավակից կհրաժարվեր:Եթե ռուսները էտ անասունին տեղափոխեն ռուսաստան՝ վախենամ հետագայում Գյումրիյում ուիշ անմեղ զինվորականներ մոռթվեն:

    • Nara says:

      Չէ, Աբո, թանկ չի: Բայց ինչ որ մի խմբի հեչ ձեռնտու չի, որ ռուսական կողմը հարցը քննի, ըստ երևույթին մի բան կա, որ մերոնց քննելու դեպքում հնարավոր է թաքցնել, իսկ ռուսները կհանեն ջրի երես: Իսկ դա ոչ մի գնով չպիտի ելնի ջրի երես:

      • Արսեն says:

        Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիները ընդվզել են, որպեսզի Հայաստանի Արդարադատությանը հնարավորություն տան՝ թաքցնելու այն ինչը կարող է թաքցնել Հայաստանի դատախազությունը, բայց ինչը չէր թաքցնի ամենաարդար և մարդասեր Պուտինյան Ռազմական դատախազությունը? …))).. Դուգինաթերապիայի ինչպիսի շլացուցիչ նվաճումներ…)))..
        Ողբամ զքեզ, օվ Նառա..))).. իզուր չի ասված, եթե աստված ուզում է կործանել մեկին՝ առաջինը խոսքի ազատությունից է զրկում ..)))..

      • Արսեն says:

        Մեկա չես հասկանա ինչ եմ գրել..))).. որոշեցի համենայնդեպս բացատրել..)))… Քո մեկնաբանությունը կարդալուց հետո, ինձ մի պահ թվաց, որ 6 զոհված Գյումրեցիներն են գնդակահարել Ռուսական բազայում գտնվող «առանց ազգության» ..))).. բայց Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող և նրա զինված ուժերում ծառայող, հերոս նահատակ (Օրհնվի են սհաթը..)))…) զինվորին… Խնդրում եմ չքաղաքականացնել….))))))…

  13. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Համաձայն եմ հոդվածի հետ:

    2 նկատառում՝ ա) այս դեպքից հետո ռուս-հայկական հարաբերությունները առաջվանը չեն լինելու, բ) դա դեռ հարց է,թե ով կդատի ոճրագործ Պերմյակովին: Մի բան պարզ է. նա կա՛րճ կյանք է ունենալու:

  14. Viktor Badalyan says:

    Հարցը նրանում է թէ ինչ կարելի է իմանալ այդ վիժվացքից: Միգուցե հատուկ վիժվացքներից կազմված խմբեր կան Ռուսական բազայում: Մարտ 1 է, Ապրել 24 է կարող այդպիսի մարդկանց խիստ պահանջ կա Հայաստանում նույնպես:(բացի Ուկրաինայից)

  15. Ջիվան Նադարյան says:

    Կարծոմ եմ հեղինակը այս հոդվածում դիպուկ դատողոււթյուններ է անում և գալիս է ողջամիտ հետևության:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031