ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և մերձավորներին:
Ողբերգական այս դեպքը ցնցել է ողջ հանրությանն, ու յուրաքանչյուր ոք գիտակցում է, որ անասելի մեծ է մի ամբողջ ընտանիքի անդառնալի կորուստը, և վիշտն ընդհանուր է բոլորիս համար: Անասելի ցավի և վշտի այս օրերին Ավետիսյանների ընտանիքի հարազատներին մաղթում եմ տոկունություն, իսկ հանրությանը կոչ եմ անում լինել առավելագույնս զգոն և զուսպ, քանզի յուրաքանչյուր անզգույշ խոսք առաջին հերթին ցավ է անդառնալի այս կորուստը վերապրած ընտանիքի մերձավորների համար:
Վեց ամսական փոքրիկ Սերյոժային մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Աստված պահապան քեզ, փոքրի’կ:
Կարդացեք նաև
Իսկ մեղավորները պետք է ամենասեղմ ժամկետներում ստանան իրենց արժանի պատիժը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան