Լրահոս
Օրվա լրահոսը

«Դոյչե Վելլեի» թղթակից. «Մեզ համար շատ կարեւոր է Գյումրիի մեր քույրերի եւ եղբայրների ձայնը հասցնել մեր իշխանություններին»

Հունվար 14,2015 23:50

Ազատության հրապարակից նախագահի նստավայր սգո երթին մասնակցող Հայաստանում գերմանական «Դոյչե Վելլեի» (Գերմանական ալիք) թղթակից Աշոտ Գազազյանը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի դատավարության մասին Aravot.am-ին ասաց. «Իհարկե, այս դեպքը ոչ մի կերպ չի կարող դուր գալ նաեւ Ռուսաստանին, Մոսկվային: Մանավանդ, որ մի քանի օր առաջ մենք անդամակցեցինք ԵՏՄ-ին: Հիմա նրանց համար էլ անսպասելի ու շատ անցանկալի իրավիճակ ստեղծվեց:

Ռուսաստանյան մամուլը, որն առաջինը պետք է արձագանքեր, առաջին օրը ընդհանրապես պարալիզացված էր: Միայն երկրորդ օրվանից սկսեցին տեղեկություններ հաղորդել: Ինչքան գիտեմ, Մոսկվայում Հայաստանի դեսպանության մոտ «աշխուժություն» չկա. ոչ ոք չի գալիս, իր մտահոգությունը չի հայտնում… Դա ինչ-որ կերպ կարող էր մեղմացնել հայերիս ցավը:

Հիմա մենք այստեղ ենք առաջին հերթին ոչ այնքան մեր աշխատանքը կատարելու: Մեզ համար շատ կարեւոր է Գյումրիի մեր քույրերի ու եղբայրների ձայնը հասցնել մեր իշխանություններին: Իրոք, հանցագործը պետք է պատիժը կրի Հայաստանում, իրոք, ռուս սահմանապահները, ինչպես հաղորդվում է, որ բռնել են հանցագործին, նրան պետք հանձնեին Հայաստանի իշխանություններին, իրավապահ ատյաններին, այլ ոչ թե տանեին ռուսական ռազմաբազա: Պարզ է, որ հանցագործը այսօրվա դրությամբ Հայաստանի իրավազորությունից դուրս է մնում: Մեզ պատմում են, թե այդ ամեն ինչի շուրջ բանակցություններ են ընթանում, բայց ժողովրդին հանգստացնելու համար այդ հարցը պետք է լուծվի միանշանակ՝ թե քննությունը, թե բոլոր փորձաքննությունները, թե դատավարությունը: Իհարկե, Ռուսաստանի մասնագետների հետ միասին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nara says:

    Г. Газазян! Очень хорошо,что ВЫ в ” нужный” момент оказались в Гюмри, и для Вас так важно горе наших сестер и братьев! У меня к Вам вопрос: за эти 4 года, что в Сирии погибают другие наши сестры и братья, десятки дети- армяне, Вы так же беспокоились? Дайте мне,пожалуйста, ссылку Ваших статей на эту тему, для меня это очень важно! Я каждый день читаю Вашу газету ! Спасибо!!

  2. Nara says:

    ______Իրոք, հանցագործը պետք է պատիժը կրի Հայաստանում, իրոք, ռուս սահմանապահները, ինչպես հաղորդվում է, որ բռնել են հանցագործին, նրան պետք հանձնեին Հայաստանի իշխանություններին, իրավապահ ատյաններին, այլ ոչ թե տանեին ռուսական ռազմաբազա: Պարզ է, որ հանցագործը այսօրվա դրությամբ Հայաստանի իրավազորությունից դուրս է մնում: Մեզ պատմում են, թե այդ ամեն ինչի շուրջ բանակցություններ են ընթանում, բայց ժողովրդին հանգստացնելու համար այդ հարցը պետք է լուծվի միանշանակ՝ թե քննությունը, թե բոլոր փորձաքննությունները, թե դատավարությունը: Իհարկե, Ռուսաստանի մասնագետների հետ միասին»:_________ А знаете, раньше посол Германии тоже очень активно участвовал на наших митингах и давал такие же ценные советы, как Вы!!! Спасибо за Вашу оперативность! Успели все сфоткать? А я думаю, почему подняли весь “актив” по команде? Теперь понятно!

  3. Nara says:

    А насчет Москвы не беспокойтесь, здесь тоже есть подонков-армян, которые совершают не менее отвратительные преступления,но местные власти стараются не поднять большого шума, за что мы им очень благодарны!! Все-таки нас тут 2,7 миллиона, это мы к ним приезжаем, а не на оборот!! И,если бы не помощь России,даже не представляю, что было бы с нашим народом! Ведь Европа не пускает нас,правда? Вон,даже украинцев не пускает,хотя обещали!!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031