Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսելով Գյումրիում տեղի ունեցած արյունալի միջադեպի և դրան հաջորդած իրադարձությունների մասին՝ ասել է, որ հարցը չպետք է քաղաքականացնել:
Ինչպես հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը ռադիոկայանին հղմամբ, վաղը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիա է տեղի ունենալու: Վոլինկինն ասել է, որ մարդիկ ունեն բոլոր իրավունքները իրենց զգացմունքներն ու կարծիքն արտահայտելու:
«Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանց զգացմունքները, որովհետև դաժան հանցագործություն է տեղի ունեցել, որի համար հանցագործը պետք է պատասխան տա: Մարդիկ իհարկե, իրավունք ունեն գալ այստեղ, իրենց կարծիքը, զգացմունքներն արտահայտելու: Բայց կարծում եմ, որ այս հարցը քաղաքականացնել պետք չէ», – ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:
«Մենք չպետք է քաղաքական հրդեհ բորբոքենք այս հարցի շուրջ: Կարծում եմ քննությունը կպարզի այս գործի բոլոր մանրամասները և հանցագործը համարժեք պատիժը կկրի», – ասել է Իվան Վոլինկինը:
Г. Волинкин! Спасибо за понимание! Подонки не имеют национальность! И поверьте, как сказал Левон Тер-Петросян,” в Армении не было и не может быть русофобии”, не обращайте внимание на 100-200 “активистов и активисток”, у них “работа” такая, за это они получают большие деньги! У нас вчера шел форум,с 1359 участниками, между русскими и армянами, и никто никого не сказал ни единого оскорбления!
Իմ կարծիքով հայերիս համար այս դժբախտությունը նախապես մշակված սցենար ուներ, որի հիմնական թիրախը 102-րդ ռազմաբազան էր: Ի վերջո ում էր Ձեռնտու այս բարբարոսությունը?, ինչ նպատակ էր հետապնդում?, ովքեր են նրա հանցակիցներ /համոզված եմ, որ այդպիսիք կլինեն/, ում կամ ինչի ազդեցության ներքո է նա գործել և այլն: Հանցագործն ի սկզբանե դեպքի վայրում այնպիսի իրեղեն ապացույցներ է թողել, որոնք առանց երկմտանքի վկայլ են ռազմաբազայի զինծառայողի վրա: Սա նման չէ արդյոք Ուկրանիայի ավտոբուսի, ինքնաթիռի և նմանատիպ այլ դեպքերի ընդհանուր սցենարին: Իմ կարծիքով այս դաժանության արմատներն առավել քան խոր են ու հեռուն գնացող նպատակներ ունեն: Ինչ վերաբերվում է այսպես կոչված ակտիվիստների վարքագծին, ապա այս հարցի ցանկացած շահարկում պարզապես անբարոյականություն է:
Նառայից շնորհակալ եմ իր տեսակետը հնչեցնելու համար: