Լրահոս
Օրվա լրահոսը

Մոմավառություն Կապանում` ի հիշատակ Գյումրիի անմեղ զոհերի. (Ֆոտոշարք)

Հունվար 14,2015 22:35

Կապանում ցնցված են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքում տեղի ունեցած ոճրագործությունից: Բնակիչները խիստ դատապարտում են կատարվածը եւ մեծ ցավ ապրում եղելության համար:

Kapan-1

Այսօր Կապանի քաղաքապետարանի դիմաց մոմավառություն էր կազմակերպվել` ի հիշատակ Գյումրիում սպանված անմեղ զոհերի, որին մասնակցում էին մեծ ու փոքր բազմաթիվ կապանցիներ:

Kapan-2

«Աննկարագրելի է այն ցավը, որ զգում ենք, սա ամբողջ հայության համար մեծ ողբերգություն էր: Այս վրդովմունքի պատճառներից մեկը նաեւ արդարադատության խեղճությունն է: Միանում եմ բազմաթիվ քաղաքացիների պահանջներին, հանցագործը պետք է խստագույնս պատժվի, այն էլ Հայաստանի Հանրապետությունում: Շատերի պես ես եւս հարցականի տակ եմ դնում ռուսական զորքերի ներկայության նպատակահարմարությանը մեր երկրում: Վստահ եմ, որ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորը չի կարող լինել սկզբունքորեն», – նշեց Կապանի բնակիչ Դավիթ Հակոբյանը:

Kapan-3

Kapan-4

Kapan-6

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարների հեղինակ` Նվեր Զելյա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մոմավառությունը լավ (սկիզբ) է, բայց դեռ բավարար չէ: Ինչու, օրինակ, չպահանջել, որ հայ-իրանական սահմանը հսկեն միայն հայերը: Ռուսը կանգնել է այդ սահմանին, որ ի՞նչ անի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031