Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի դատախազը խոսեց 3 միլիոն հայի անունից. (Տեսանյութ)

Հունվար 14,2015 22:10

Այսօր Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի  հարևանությամբ գտնվող  102-րդ ռազմաբազայի դիմաց զայրացած գյումրեցիներին միացավ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, որը ուղիղ եթերով գյումրեցիների պահանջը ներկայացրեց գլխավոր դատախազին:

Նա հայտարարեց. «Գյումրեցիները  բացառապես պահանջում են անձի դատապարտումը ՀՀ սահմաններում և ՀՀ օրենքներով մեր դատարանի կողմից: Սա գիտի գլխավոր դատախազը, բոլորս գիտենք, պրովոկացիայի զոհ մի գնացեք: 3 միլիոն հայ կա, գուցե 3 միլիոնն էլ այդպես է ուզում»- , ասաց Շիրակի դատախազը:

Հավաքվածները բացականչեցին. «Հիմա, հենց հիմա»:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031