Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ էր կատարվում Գյումրու 102-րդ ռազմաբազայում (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 14,2015 21:53

Շիրակի մարզի դատախազության շենքի առջև գլխավոր դատախազին ամոթանք տալուց հետո , քաղաքացիները շարժվեցին դեպի Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի հարևանությամբ գտնվող ռուսական ռազմաբազա: Ոստիկանները պարբերաբար փորձում էին արգելել զայրացած քաղաքացիների տեղաշարժը դեպի ռազմաբազայի անցակետ, սակայն սա ոչ մի ձևով չխոչընդոտեց  պաշպանությունը ճեղքելու և ռազմաբազայի պարիսպների մոտ հանցագործին հայերի  դատին հանձնելու պահանջ ներկայացնելու:

 

Nue-3

Հավաքվածները պարբերաբար պահանջում էին ռուսական ռազմաբազայի հրամանատարական կազմին ու նրանց իրավապահներին, որպեսզի դուրս գան ու պատասխանեն հայերին հուզող հարցին: Ռուս զինվորների ու սպաների կողմից ոչ մի արգելափակող գործողություն չիրականացվեց, վերջիններս ընդհանրապես ի հայտ չեկան տարածքում:

Մոտ կես ժամ անց նրանց միացավ նաև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, որը սկզբում առաջարկեց 102-րդ ռազմազայից տեղափոխվել դեպի դատախազության տարածք ու   15 հոգուց բաղկացած  խումբ ստեղծել պահանջը քննարկելու: Ցուցարարները չհամաձայնեցին՝ պահանջելով հենց այդտեղից զանգահարել ՀՀ գլխավոր դատախազին և  բավարարել իրենց պահանջը:Այլապես նրանք սպառնացին ամբողջ գիշեր շարունակել բողոքի ակցիան հենց ռուսական ռազմաբազայի դիմաց:

Nune-2

Րաֆֆի Ասլանյանը ոչ միան զանգահարեց, այլ ուղիղ միացմամբ գյումրեցիների և ողջ հայության պահանջը ներկայացրեց գլխավոր դատախազին: Վաղը Գևորգ Կոստանյանը կլինի Գյումրիում:

Րաֆֆի Ասլանյանի ու ցուցարարների երկխոսությունը տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031