Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող է հանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ, «ԱՊԱ»-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունները կարող են փլուզել Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ներդրած ջանքերը. «Տարվա ընթացքում մի քանի անգամ ականատես եղանք, որ շփման գծում ցանկացած բռնություն ապակայունացնում է վիճակը, և այն կարող է երկու կողմերի միջև վտանգավոր լարվածության հանգեցնել», – ասել է նա՝ հույս հայտնելով, որ ԱԳ նախարարները կհանդիպեն ու կգտնեն առաջ շարժվելու ուղիները, – «Ինչպես նաև հույս ունենք, որ նախագահները կկատարեն 2014թ. Փարիզում իրենց վրա վերցրած պարտավորությունները ու կշարունակեն երկխոսությունը»:
Ուորլիքը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի տարածաշրջան հերթական այցի ամսաթիվը դեռևս որոշված չէ:
Հակամարտությունը հնարավոր է լուծել միայն իրար հետ աշխատելու քաղաքական կամքի առկայության դեպքում, եզրափակել է դիվանագետը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ