Նախագահական նստավայրի առջեւ ցույցի դիմաց անդրադարձ եղավ ՀՀ դատախազ Գեւորգ Կոստանյանի ղեկավարած կառույցի հաղորդագրությանը՝ այն համատեքստում թե որքանո՞վ է այս բացատրությունը տեղավորվում տրամաբանության մեջ:
«Կոստանյանի ղեկավարած կառույցն այն կառո՞ւյցն է, որ Ռուսաստանի սահմանադրությունն է պաշտպանում: Գլխավոր դատախազությունը, ըստ էության, Ռուսաստանի սահմանադրությունը պաշտպանողի դերն է վերցրել իր վրա: Դա անընդունելի է: Որեւէ մեկը գլխավոր դատախազությանը ՌԴ սահմանադրությունը կարդալու ֆունկցիա չի տվել: Ավելի լավ է, գլխավոր դատախազությունը կարդա 1997 թվականին կնքված պայմանագիրը, պարզի, թե ինչի՞ անձին, որը փորձել է հայ-թուրքական պետական սահմանը հատել՝ բռնելով, անմիջապես չեն կանչել Ազգային անվտանգության մարմիններին եւ, ինչպես ենթադրվում է այդ պայմանագրով, չեն հանձնել ԱԱ մարմիններին: Այնպես, ինչպես ցանկացած անձի, որը փորձում է սահմանն ապօրինի հատել: Դատախազությունը թող այդ հարցերը պարզելով զբաղվի: Ի վերջո, մենք պետություն ենք եւ ոչ թե գուբերնիա», – լրատվամիջոցներին հայտարարեց ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ