Ռուսական քարոզչամեքենան շարունակում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների`քաղաքական և ռազմավարական առումով ռուսական կողմին ձեռնտու տարբերակով ներկայացումը:
Մամուլում ու սոցցանցերում այդպիսի տեղեկատվությունը ընդունված է կոչել ֆեյքեր: Ռուսական ԶԼՄ-ների ստեղծած ու տարածած ֆեյքերի բացահայտմամբ է զբաղվում 2014-ի մարտի 2-ին մի խումբ ուկրաինացի երիտասարդ լրագրողների կողմից ստեղծված Stopfake. org նախագիծը: Stopfake. org կայքի խմբագիր Տատյանա Մատիչյակը «Առավոտին» ներկայացրեց մի շարք թարմ ֆեյքեր, որոնք ակտիվորեն «պտտացնում են» ռուսական ԶԼՄ-ներն ու սոցցանցերում ռուս օգտատերերը:
ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» ռադիոհեռուստաընկերությունը հրապարակել է տեղեկատվություն «Յարոշը խոստացել է ուկրաինական ռադայում նռնակ պայթեցնել» խորագրով:
Ուկրաինական նախագիծը պարզել է, որ ռուսական ԶԼՄ-ները հասարակությանը մանիպուլացնելու համար միտումնավոր օգտագործել են «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի այն կատակը, թե ինքը պատրաստ է գալ ռադա` գրպանում նռնակ: Ինչպես ներկայացնում է Stopfake.օrg-ը, Յարոշն այս կատակը արել է ուկրաինական իշխանությունների քննադատության համատեքստում, այնինչ ռուսական ԶԼՄ-ները Յարոշի հարցազրույցից կտրել և համատեքստից դուրս օգտագործել են հենց այդ հատվածը, և ներկայացվում է, թե Յարոշը նռնակն օգտագործելու է ընդդեմ «Ուկրաինայի թշնամիների»:
Ռուսական ԶԼՄ-ները տեղեկատվություն են հրապարակել «Ամերիկացիները զորավարժություններ են անցկացնում ուկրաինացի զինվորների շրջանում» խորագրով: Այս տեսանյութը հրապարակվել է հունվարի 9-ին և լայնորեն տարածվել համացանցում: Մինչդեռ Stopfake.օrg-ի մեդիահետաքննությունը պարզել է, որ այդ տեսանյութը նկարահանվել է Գերմանիայում` 2014-ի-ի սեպտեմբերի 23-ին: Դրանք Գերմանիայում տեղակայված երկրորդ հեծելազորային գնդում կատարված կադրեր են:
Կամ ռուսական ԶԼՄ-ները հաճախ են օգտագործում ռոքերների նկարներ, որոնք իրենց վնասում են և մակագրում, թե Դոմբասում այդպես է վարվում այլախոհների հետ ուկրաինական բանակը: Ինչպես Stopfake.org-ի աշխատանքային թիմն է պարզել, այդպիսի հրապարակումներից մեկում օգտագործվել է ամերիկյան որոշակի խավի շրջանակներում հայտնի ռոքեր GG Allin-ի լուսանկարը, որը բարձրախոսով վնասել էր իրեն:
Կամ ռուսական «Նովոռոսիա» ալիքը տարածել էր տեսանյութ այն մասին, թե իբր Դոմբասում ուկրաինական բանակայինները խաղաղ բնակչի մեքենա են այրել: Այս տեղեկատվությունը եթեր էր հեռարձակվել դեկտեմբերի 24-ին, սակայն Stopfake.org-ի հետաքննությունը պարզել է, որ իրականում դա ավելի վաղ` դեկտեմբերի 2-ին տեղադրված տեսանյութ էր` «Ահաբեկիչները այրել են «Այդար» գումարտակի կամավորների մեքենան» խորագրով:
Հիշեցնենք, որ «Այդար» գումարտակը կազմավորվել էր Վոլինի, Խարկովի, Ուժգորոդի, Լուգանսկի, Կիևի և Դոնեցկի կամավորներից, ովքեր համարվում էին Մայդանի ակտիվիստները:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Татев, а вы попробуйте хоть раз написать о тысячах погибших не в чем неповинных женщин. стариков и детей в Донбассе! Попробуйте! Хотя мы все видим этот ужас благодаря российским сми, но Вы тоже попробуйте, не бойтесь! Вы думаете чем то можно оправдать все эти зверства?? Ведь наш народ тоже так же страдал, по той же “причине”!