Այս պահին Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահի նստավայրի առաջ մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքացիներ ակցիա են անցկացնում` «ա-մոթ», «պուտինկաներ» վանկարկումներով: Ոստիկանները պատ կազմած ակտիվիստներին թույլ չեն տալիս տեղաշարժվել դեպի նախագահականի մայթ: Ոստիկանները նաեւ կանխեցին նրանց տեղաշարժը դեպի վերեւ, որտեղից ակտիվիստները մտադիր էին ոստիկանական պատը շրջանցելով մոտենալ նախագահականի դարպասներին:
Մոտ 15 րոպե առաջ նախագահի նստավայրից դուրս եկավ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն անմիջապես նստելով ծառայողական ավտոմեքենան` հեռացավ: Ակտիվիստները Սերժ Սարգսյանից պահանջում են սգո օր հայտարարել, գյումրեցի ընտանիքին սպանած հանցագործին վերադարձնել Հայաստանի իրավապահներին եւ ռուսական ռազմաբազան հանել Հայաստանից:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ