Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սգո երթի մասնակիցներ. «Մենք երկրորդական պետություն չենք»

Հունվար 14,2015 20:29

Ֆեյսբուքյան խմբի նախաձեռնությամբ այսօր երեկոյան բազմաթիվ երեւանցիներ Ազատության հրապարակից սգո երթով շարժվեցին նախագահական նստավայր: Կազմակերպիչները հանրապետության իշխանություններից պահանջում էին մինչեւ Գյումրիում բարբարոսաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորության օրը հայտարարել սգո օրեր եւ որպեսզի ռուս զինվոր Վալերի Պերմյակովի ոճրագործության քննությունն իրականացնի Հայաստանի արդարադատությունը:

ert-2

Նախագահականի առջեւ երթի մասնակիցներից Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ մենք երկրորդական երկիր չենք: «Ոճրագործությունը տեղի է ունեցել մեր պետությունում եւ որեւէ այլ պետություն՝ դա լինի Ռուսաստանը կամ մեկ ուրիշը, իրավունք չունի մեր պետությունից հանցագործին կնքված միջազգային պայմանագրի խախտումով փախցնել, կամ ըստ էության պաշտպանել Հայաստանի արդարադատությունից, Հայաստանի իրավապահներից: Այս պահին մեր թիվ մեկ նպատակն այն է, որպեսզի հանցագործության մեջ մեղադրվող անձը հանձնվի Հայաստանի իրավապահներին եւ Հայաստանի օրենքներով կանգնի Հայաստանի դատարանի առջեւ՝ եթե նա է մեղավոր: Նրան պետք է քննեն Հայաստանի իրավապահները: Գուցե, նոր հանգամանքոներ ի հայտ գան, բացահայտվեն, թե ինչպե՞ս այդ անձը զենքով դուրս եկավ զորամասից: Ընդհանրապես, ինչպե՞ս է ստացվում, որ հայկական զորամասերից մարդիկ զենքով դուրս չեն գալիս եւ խաղաղ բնակիչներին չեն գնդակահարում, իսկ ռուսական զորամասից արդեն երկրորդ անգամ զենքով դուրս են գալիս ու սկսում մարդկանց գնդակահարել: Այս ամենին պետք է բացատրություններ տրվեն եւ պետք է ապագայում նման դեպքերը կանխվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arshak says:

    էտ ինչի՞վրա ես սենց ուրախացել “նախաձեռնության” անդամնեը..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031