ԵՏՄ անդամ երկրներից այս տարի ՀՆԱ-ի ցուցանիշն ամենաբարձրը Հայաստանում է սպասվում`3.3 տոկոս: Այսպիսի կանխատեսում է արել Համաշխարհային բանկը (ՀԲ): 2015-ին Բելառուսի ՀՆԱ-ն կլինի 1.8 տոկոս, Ղազախստանինը նույնպես` 1,8 տոկոս:
Հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք ԵՏՄ անդամ չեն, ավելի բարձր ՀՆԱ կունենան: ՀԲ-ի հավաստիացմամբ, Ադրբեջանում այս տարի կարձանագրվի 4,4 տոկոս ՀՆԱ, Վրաստանում 5 տոկոս:
2015-ին ՀՆԱ-ի բացասական դինամիկա կունենա պատերազմական իրավիճակում գտնվող Ուկրաինան` -2,3 տոկոս: Համաշխարհային բանկի ներկայացմամբ, Ուկրաինան 2014-ին արձանագրել է -8,2 տոկոս ՀՆԱ: Ըստ նույն աղբյուրի կանխատեսման, ՀՆԱ-ի մասով Ուկրաինայի մոտ միայն 2016-ին դրական դինամիկա կգրանցվի եւ ՀՆԱ-ն կկազմի 3,5 տոկոս, իսկ 2017-ին` 3,8 տոկոս:
Հայաստանը նույնպես ՀՆԱ-ի աճ կունենա, սակայն չնչին տարբերությամբ. 2016-ին մեր երկրի ՀՆԱ-ն կլինի 3.7 տոկոս, 2017-ին` 4,1 տոկոս:
Կարդացեք նաև
ՀԲ-ի կանխատեսմամբ, 2017-ին կնվազի Ադրբեջանի ՀՆԱ-ն` 2016-ին արձանագրված 4,1 տոկոսից հասնելով` 3.8 տոկոսի:
Համաշխարհային բանկի մասնագետների գնահատականներով, տնտեսական աճի տեմպերը եվրոպական զարգացող երկրներում եւ Կենտրոնական Ասիայում 2013-ին արձանագրված 3,7 տոկոսից 2014 թվականին սպասվածից նկատելի նվազել է` կազմելով 2,4 տոկոս, ինչն, ըստ մասնագետների, պայմանավորված է Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությամբ: Ռուսաստանում, անցյալ տարի, տնտեսական աճի տեմպը 0, 7 տոկոսով դանդաղել է: Չնայած սրան, ՀԲ մասնագետները փաստում են, որ նավթի գների սրնթաց անկումը ստիպել է, որպեսզի Ռուսաստանը զարգացնի արդյունաբերական արտադրությունը եւ արտահանումը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ