Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին ճանաչողների հետ է զրուցել «Կոմսոմոլսակայա պրավդա» թերթը ու նրա մասին որոշ մանրամասներ բացահայտել:
Բալեի քաղաքի բնակիչ Պերմյակովը ընտանիքում ամենակրտսերն է, ունի 4 քույր, մեկ եղբայր: Տեղի բնակիչներից Տատյանա անունով մի կին պատմել է, որ նրա հայրը՝ Պավել Պերմյակովը, երկու անգամ է ամուսնացել ու քույրերից երկուսը և եղբայրը առաջին ամուսնությունից են, իսկ մյուս երկու քույրերը՝ երկրորդ: Տատյանայի ասելով, Պերմյակովի եղբայրը ոչ թե սպանության, այլ սպանության փորձի համար է ազատազրկված.
«Գործուղումից տուն է եկել ու հայտնաբերել կնոջը…», – ասել է նա:
Պերմյակովի անգլերենի ուսուցչուհին՝ Գալինա Տալոկնովան, պատմել է, որ նա և իր քույրը բավական հետաքրքրված էին անգլերենի դասերով ու հաճույքով նամակագրություն էին պահպանում ԱՄՆ-ում գտնվող իրենց ազգականների հետ:
Կարդացեք նաև
«Քույր ու եղբայր շատ էին հպարտանում, որ այդպիսի ազգականներ ունեն ու դասարան էին բերում արտասահմանում գտնվող իրենց բարեկամների նամակները», – ասել է ուսուցչուհին:
Պերմյակովի դասղեկը՝ Նատալյա Չեշկինան պատմել է, որ մեղադրյալը համեստ ու բարյացակամ տղա էր. «Մենք նրան «սոլնիշկո» էինք ասում»:
Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական երեխային վիրավորելու մեջ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ