Ալավերդի քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Արկադի Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող, 2014թ. օգոստոսի 28-ին այդ զորամասի դիմացի հողատարածքից, առանց իրացնելու նպատակի, քաղելու միջոցով ապօրինի ձեռք է բերել 3 գրամ չչորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ այն ապօրինի պահել իր բնակարանում: Մեղադրական եզրակացությամբ՝ բացի այդ, նա 2014թ. մայիս ամսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում զորամասի հրաձգարանում անցկացված կրակային պարապմունքների ժամանակ իր ծառայողական օգտագործման համար տրամադրված ռազմամթերք հանդիսացող փամփուշտների մի մասը՝ 26 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտները յուրացրել եւ ապօրինի պահել է իր բնակարանում:
Ա. Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով, 235 հոդվածի 1-ին մասով եւ 371 հոդվածի 2-րդ մասով: Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, Ա. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը վաղը կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ