Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ռուսական ալիքները կոծկեցին Գյումրիի սպանդը. media.am

Հունվար 14,2015 17:49

« Սպանությունը կոծկելը քրեական պատասխանատվություն ենթադրող արարք է։ Երեւի թե արժե իրավական էդ պատիժը մեդիայի վրա էլ տարածել՝ հատուկ համառուսաստանյան հեռուստաալիքների համար »

Լռության դավադրությամբ արձագանքեցին ՌԴ TV-ները Գյումրիում կատարված սպանություններին։

Առաջին օրը՝ հունվարի 12-ին համառուսաստանյան երեք գլխավոր ալիքներից («Россия», «Առաջին ալիք», «НТВ») ոչ մեկը չանդրադարձավ սպանդին, որի համար կասկածվում էր ռուսական 102-րդ բազայի զինվոր Վալերի Պերմյակովը։

«Առաջին ալիք»-ն իր երկերեսանիության մեջ էնքան հեռու գնաց, որ նույն օրվա նորությունների գլխավոր թողարկման մեջ մեղադրեց Եվրոպային «Շառլի էբդոյի» սպանությունները լայնորեն լուսաբանելու, իսկ Դոնեցկում ծանր վիրավորված երեխային մոռացության մատնելու համար: Սակայն Ոչ մի բառ չասաց«ռազմավարական դաշնակից» Հայաստանն ալեկոծած ողբերգության մասին (մինչեւ հիմա)։

Հաջորդ օրը՝ հունվարի 13-ին, լռությունը խզեց «НТВ»-ն, որի ցինիզմը գերազանցեց «Առաջին ալիք»-ին։ Ալիքի նորությունների թողարկումներից մեկը հաղորդեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական բազայից զինվոր է փախչել, որին գտել եւ հանձնել են հրամանատարությանը։

Այսինքն՝ «НТВ»-ին հուզող խնդիրը դասալիքի հանդեպ ռուսական իշխանությունների վերահսկողության ապահովումն էր։ Կարող է անհավատալի թվալ, բայց իր եթերը զանազան քրեական սերիալների ու պատմությունների միջոցով արյան բաղնիքի վերածած հեռուստաընկերությունը ծպտուն չհանեց սպանությունների մասին։ Ընդհանրապես:

 Նյութի մանրամասները կարդացեք media.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031