Կառավարությունը մտադիր է «Նաիրիտ» գործարանը վերագործարկել: Այսօր այս մասին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում, անցյալ եւ այս տարվա աշխատանքներն ամփոփելիս ասաց նախարար Երվանդ Զախարյանը` տեղեկացնելով, որ այս պահին դեռ հստակ որոշում չկա:
Գործարանի աշխատակիցներին Ամանորից առաջ տված խոստումները` աշխատավարձերի մասով, իրականացրել են, սակայն աշխատակիցների կրճատման հարցը ուժի մեջ է: Նախարարի տվյալներով, նոր պայմանագրերով, «Նաիրիտում» կմնա 470 աշխատակից, վերագործարկելուց հետո նրանց թիվը կհասնի 600-700 աշխատակցի:
Հարցին, թե ի՞նչ միջոցներից են նաիրիտցիներին աշխատավարձ վճարում, Երվանդ Զախարյանն ասաց, որ այդ բեռն իրենց վրա վերցրել են էներգետիկ ընկերությունները, մասնավորապես «Երեւանի ՋԷԿ-ը»:
Անդրադառնալով անցյալ տարի Մեծամորի ատոմակայանի փոխտնօրենի կալանավորման փաստին, https://www.aravot.am/2014/12/15/525138/ ասաց, որ քննություն է ընթանում եւ որ ատոմակայանի պաշտոնյան չարաշահել է պաշտոնական դիրքը:
Կարդացեք նաև
Նախարարն ասաց, որ անցյալ տարի` դեկտեմբերի 20-ին, ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրվել է 270 միլիոն դոլար վարկ ստանալու համաձայնագիր, որը կուղղվի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2027 թվականը երկարացնելու աշխատանքներին: Վարկը տրվելու է արտոնյալ պայմաններով`3 տոկոս տոկոսադրույքով`15 տարով: Այդ նպատակով, 30 միլիոն դոլար էլ դրամաշնորհ է տրվել:
Նախարարի խոսքերով, նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով շինարարական աշխատանքները պետք է սկսվեն 2018 թվականին եւ նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2027 թվականին:
Երվանդ Զախարյանն ամփոփելով տարին, ասաց, որ մեր երկրում էլէներգիայի արտադրությունն ավելացել է, փոխարենը գազի սպառումը 3 տոկոսով նվազել է:
Իրանից Հայաստան է ներկրվել 2,2 միլիարդ խ/մ գազ, արտահանվել` 6,6 կվ ժամ էլէներգիա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ