Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրաչ Քեշիշյանը` «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն

Հունվար 14,2015 16:46

«Փետրվարի 1-ից նշանակվելու եմ «Արմնյուզի» տնօրեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, քլիփմեյքեր Հրաչ Քեշիշյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջից լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը իր հեռուստաալիքն է բացելու` «Արմնյուզի» փոխարեն: «Արմնյուզի» թիմի մի մասը տեղափոխվելու է «Արմենիա», մյուսը` ATV:

Aravot.am-ը պարոն Քեշիշյանից հետաքրքրվեց` շրջանառվող լուրերը, որ «Արմնյուզի» հենքի վրա է ՀՀԿ-ի հեռուստաալիք ստեղծվելու, համապատասխանո՞ւմ են իրականությանը, նա պատասխանեց. «Ոչ, «Արմնյուզը» չի տրվելու ՀՀԿ-ին»:

Մեր այն հարցին` «Արմնյուզը» շարունակելո՞ւ է մնալ լրատվական ալիք, ի՞նչ ծրագրային և կադրային փոփոխություններ է նախատեսում անել, Հրաչ Քեշիշյանը, չցանկանալով մանրամասնել, պատասխանեց. «Արմնյուզը» շարունակելու է մնալ լրատվական ալիք»:

Artak-Aleksanyan

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Aravot.am-ը կապ հաստատեց «Արմնյուզ» հեռուստաընկերության նախկին տնօրեն Արտակ Ալեքսանյանի հետ: Նա նշեց, թե մեր հարցերին այլ անձ է իրավասու պատասխանել: Այդ անձը «Պանարմենիան մեդիա գրուպի» մարքեթինգի և PR պատասխանատու Քնարիկ Առաքելյանն էր: Նա չցանկացավ մանրամասներ տրամադրել ու ասաց. «Պանարմենիան մեդիա գրուպը» հաջորդ շաբաթ հանդես կգա հայտարարությամբ, քանի որ այս հարցը հասարակական մեծ հնչեղություն է ստացել»:

Հիշեցնենք նաև, որ Արտակ Ալեքսանյանն իր թիմով արդեն տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031