Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվգենի Բիբին. «Դժվար է կանխատեսել, թե արժույթի փոխարժեքի բարձրացման արդյունքում հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ»

Հունվար 14,2015 16:08

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի խոսքով՝ դժվար է կանխատեսել, թե դոլար-դրամ եւ դոլար -ռուբլի փոխարժեքի տատանումների արդյունքում կբարձրանա՞ հոսանքի սակագինը, թե՞ ոչ:

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած կարճ ճեպազրույցում Եվգենի Բիբինն ասաց. «Դժվար է կանխատեսումներ անել, սակայն պետք է հետեւյալն ասել: Փոխարժեքի տատանումները, անկասկած, մեր կազմակերպության աշխատանքի վրա իրենց ազդեցությունը թողնում են, քանի որ այսօրվա դրությամբ մենք որոշակի պարտավորություններ ունենք, որոնք տարադրամով են ամրագրված: Այն, ինչ վերաբերում է դոլարի կուրսի բարձրացմանը, անկասկած իր ազդեցությունը կունենա սարքավորումների եւ արտադրանքի գնի վրա: Կրկնում եմ եւս մեկ անգամ, որ այս կարճ ժամանակահատվածում կանխատեսումներ անելը դժվար է, պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի գանք այն եզրակացության, թե ինչ ազդեցություն կունենան այդ տատանումները»:

Եվգենի Բիբինը վստահեցնում է, որ այսօր «ՀԷՑ»-ը աշխատում է  ծախսերի կրճատման ուղղությամբ. «Իսկ այդ պարագայում ցանկացած բարձրացման հնարավոր կլինի դիմանալ»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031