Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից 2013թ. սկսած բողոքները շատացել են, հայտնել է Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտեի պատասխանատու քարտուղար Վալենտինա Մելնիկովան՝ նշելով, որ 2009-2013թթ. այդ զորակայանից ընդհանրապես բողոքներ չէին հնչում:
«2013թ. վերջից այդ զորակայանից շատ հաճախ սկսվեցին բողոքներ հնչել: Չեմ կարող ասել, որ դրանք զանգվածային էինք, բայց կային», – ասել է Մելնիկովան, – Հիմնականում բողոքում էին, որ զինծառայողներից հափշտակում են փողերը, նվաստացնում են նրանց, ժամանակին չեն ուղարկում հոսպիտալ՝ բուժվելու»:
Նա ընդգծել է, որ զինվորների բողոքները ուղղված էին ոչ թե իրենց ծառայակիցներին կամ բարձր հրամանատարական կազմին, այլև կրտսեր հրամանատարներին:
Մելնիկովայի խոսքերով, բողոքների հիման վրա՝ փողերի հափշտակման հետ կապված, նրանք դիմել են զինվորական դատախազություն, ինչից հետո այդ խախտումը դադարել է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ