Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը եկել էր դատարան, իսկ հարեւանը՝ ոչ

Հունվար 14,2015 15:50

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր պետք է սկսվեր լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատարան չէր ներկայացել տուժող Դիանա Ստեփանյանը:Այս պատճառով հետաձգվեց դատական նիստը, եւ այն նշանակվեց հունվարի 19-ին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ճանաչված բռնցքամարտիկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 13 շենքի թիվ 43 բնակարանի բնակչուհի՝ Դիանա Ստեփանյանի «գույքը վնասելու դիտավորությամբ», երեք անգամ ջուր է լցրել Դիանա Ստեփանյանի բնակարան, ինչի արդյունքում ջրի ներհոսքի հետևանքով հարեւանուհուն պատճառվել է 88.814 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ի.Հակոբկոխյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031