Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայէլցանցերի» միլիոնավոր դոլարների պարտքերի պատճառով, հնարավոր է էլէներգիան թանկանա (Տեսանյութ)

Հունվար 14,2015 15:47

Սպառողներին էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մեծ պարտքեր է կուտակել: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլցանցերի պարտքը կազմել է 15,8 միլիարդ դրամ, այդ թվում ժամկետանց պարտքը` 7,8 միլիարդ դրամ: Ընկերությունը միլիոնավոր դոլարներ էլ պարտք է առեւտրային բանկերին: Այս պահի դրությամբ բանկերին պարտքը կազմում է 220 միլիոն դոլար: Այսօր, այս մասին, նախարարությունում հայտարարեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նախարարը չբացառեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, սակայն, նրա համոզմամբ, 2015-ին հոսանքի գնի փոփոխություն չի լինի:

Հարցին, թե ինչո՞ւ պետք է «Հայէլցանցերի» վատ կառավարման պատճառով հայաստանցի սպառողների գրպանից գնա եւ ինչո՞ւ կառավարչին չեն փոխում, պարոն Զախարյանն ասաց, որ նման հարցերի հետ Հայաստանը որեւէ կապ չունի եւ որ էլցանցերի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը պետք է որոշի, ով` կառավարի, սակայն ինչ վերաբերում է վատ մենեջմենթին, ապա Երվանդ Զախարյանն ասաց, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի պատասխանատուների հետ հանդիպումներ են ունեցել, եւ էլցանցերի առողջացման համար ծրագիր են մշակում:

Էներգետիկայի նախարարի այն հավաստիացումներին, թե նախագահը հանձնարարական է տվել, որ կառավարությունն ամեն ինչ անի, որպեսզի էլէներգիայի սակագինը չբարձրանա, լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե օրինակ հանրապետության նախագահը կարո՞ղ է այնպիսի հանձնարարական տալ, որ ասենք` մի տաս տարի հոսանքը չթանկանա:
«Ես կարծում եմ, որ կարող է»,-պատասխանեց Երվանդ Զախարյանը:

Ըստ նախարարի, այս պահի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բանկերից ներգրաված վարկերը կազմում են 10,8 միլիարդ դրամ: Ընդ որում վարկերի սպասարկման հիմնական ծախսերը ներառված չեն սակագներում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031