Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրենքով գողերի մեծ հավաքի, նրանց կարմիր շորերի ու պոմիդոր չուտելու մասին. 258 օրենքով գողի զրկել են տիտղոսից. (Տեսանյութ)

Հունվար 14,2015 15:25

Մամուլում բուռն քննարկվում է ազդեցիկ օրենքով գողերի մեծ հավաքը, որը տեղի էր ունեցել Հայաստանում, ըստ որոշ տեղեկությունների՝ Կոտայքի մարզում:

Թե ինչ հարցեր են քննարկել գողականները, քանի հոգու են զրկել օրենքով գող տիտղոսից, այսօր հրավիրած ասուլիսում քրեագետ Սերգեյ Գալոյանը որոշ տեղեկություններ հրապարակեց:

Սերգեյ Գալոյանի խոսքերով՝ օրենքով գողերը կարող էին իրենց հավաքը անցկացնել Մոսկվայի սրճարաններից մեկում. «Այն պետք է  լիներ դեկտեմբերի վերջին՝ Մոսկվայում, բայց քանի որ ռուս իրավապահներն իրենց երկրի կանոնները պահելու համար ամեն ինչ արել են, սրանց էլ զգուշացրել, որ կարող է ձերբակալենք»: Հարցին, այսինքն, մեր երկրում կանոններն  իրավապահները չե՞ն պահպանել, որ այստեղ են հավաքվել՝ նա պատասխանեց, որ Աշոտ Ահարոնյանը ճիշտ պատասխան է տվել՝ ասելով, որ այս երկիրը փակ երկիր չի, մեր երկիր կարող է մտնել ցանկացած մարդ. «Այս մարդիկ, որոնք մտել են, անուններով ասեմ: Հավաքին եղել են՝ Ռոբինզոն Արաբուլին, մականունը՝ Ռոբինզոն, Գեորգի Ուգլավան՝ Տախին, Դավիթ Սեբիսկվերաձեն (Դատո), Վաժա Բիգգանիշվիլին (Վաժա), Ամիրան Սոպրոմաձեն (Ամիրա), Օլեգ Շիշկանովը (Շիշկան), Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Բորիս Ապակիան (Ապակելա), Հուսեյն Ահմադովը (Հուսեյն Սլեպոյ): Գեորգի Ուգլավային զրկել են օրենքով գողի տիտղոսից: Ջեմոյի հարցն է նաեւ դրված  եղել զրկելու համար, բայց քանի որ նա չի եկել հավաքին, այդ հարցը չի քննարկվել»:

Ըստ քրեագետի, սուտ են լուրերը, թե այդ հավաքում ծեծկռտուք է եղել.  «Հավաքն անցել է շատ հանգիստ, նորմալ նստել են սեղանի մոտ, խոսել: Օրակարգում եղել է 2008-ից հետո օրենքով գող կարգված բոլորին տիտղոսից զրկելու հարցը: Իսկ այդ ընթացքում կարգվել է 258 մարդ օրենքով գող: Այդքան շատ չի լինում: Այս հավաքի ժամանակ այս աշխարհի համար շատ կարեւոր որոշում է կայացվել՝ նրանց, այդ 258-ին համարել են ձգտողներ, նրանց այս կարգավիճակն է տրվել՝ զրկելով օրենքով գողից: Սա պատմական հավաք է եղել, որովհետեւ Դեդ Հասանի մահվանից հետո մինչեւ վերջերս մոտ 165 մարդու են սպանել»:

Մեր հարցին՝ փաստորեն վերջին տարիների գողականների զրկելով տիտղոսից, հին օրենքով գողերը մենաշնո՞րհ են ուզում ստեղծել՝ Սերգեյ Գալոյանը պատասխանեց. «Իհարկե, պետք է ստեղծեն, սա իրենց կազմակերպությունն է, իրենց ընտանիքն է, նրանք այդ իրավունքն ունեն: Այդ 258-ը արդեն շատ էին, սա պատմական որոշում է»:

Քրեագետն ասաց, որ անձը օրենքով գող համարվելու համար  պետք է առնվազն 5-6 կետի համապատասխանի. «Նա պետք է երբեւէ ամուսնացած չլինի զագսով, երբեւէ սովետական, պետական  հիմնարկներում պետք է աշխատած չլինի, չպետք է ծառայած լինի որեւէ երկրի զինուժում, չպետք է ունենա սեփականություն, չպետք է երբեւէ, որեւէ տեղ միլիցիայում ստորագրություն թողած լինի՝ անգամ որպես վկա: Գոնե այս 5-6 կետը պետք է պահպանվի: Նստած լինել-չլինելը այնքան էլ կարեւոր չի»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է իր ապրած կյանքով այնպիսի մի քայլ անի, այսպես ասած՝ «ճշտով», որ առանց երկար փուլերը հաղթահարելու, միանգամից կարգեն օրենքով գող՝ Սերգեյ Գալոյանը պատասխանեց. «Եթե Չիկատիլոյին սպանի, անպայման կընդունի աշխարհը»:

Հարցին՝ ճի՞շտ է, որ օրենքով գողերը հավաքից հետո այցելել են Սվո Ռաֆի գերեզմանին՝ քրեագետը հաստատեց. «Պարտավոր էին այցելել»:

Սերգեյ Գալոյանը նաեւ ասաց, որ գողականներից մի քանիսը դեռ չեն գնացել Հայաստանից:

Քրեագետը նաեւ խոսեց օրենքով գողերի կերպարի մասին, այն տպավորության մասին, որ նրանք անպայման պետք է ոտքից գլուխ սեւ հագնեն:

Քրեագետը պատմեց, որ հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց է տվել քրեական աշխարհի մասին ու կարմիր շոր է հագած եղել. «Փոխոստիկանապետը զարմացած ասում է, թե Գալոյանի պահվածքի վրա զարմացա, նա եթերում նստած էր կարմիր վադալազկայով, գողական աշխարհում կարմիր չեն հագնում: Ես ուզեցա ասել, որ նախ ես օրենքով գող չեմ, բայց կարող եմ բերել մի քանի նկարներ, որ Սվո Ռաֆը կարմիր շորով նստած է եղել: Ինչի՞ են մտածում, որ կարմիր շոր չեն հագնում, կարմիր պոմիդոր չեն ուտում, թե կարմիրը սովետի գույնն է: Դա ամենապրիմիտիվ մտածելակերպն է գողերի մասին: Կինոներում գալիս թխկցնում են, թե գող են, լավ, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. gohar says:

    այ քեզ քրեագետ, այ քեզ քննարկւմ ՛O,tempora, ooooooooooo mores!!!!!!!!!!!

  2. dyadyur says:

    Ինչպես երևում է,այդ ,,քրեագետ,,Ս. Գալոյանը հավաքից առաջ հանդես է եկել բացման խոսքով,իսկ վերջում`իր փակման խոսքում մի քանի հայրական խրատներ է տվել իր ,,սանիկներին,,:

  3. Karen says:

    Ինչքան կարելի է չարչրկել այս թեման,Ինչ նպատակ է հետապնդում այս մարդուն այսքան եթերային ժամանակ և տպագիր մամուլում այդքան ծավալ տրամադրելը:Սա արդեն նմանվում է գողական աշխարհի ստվերային գովազդի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031