ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Գավառի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված մաքրման և մշակման աշխատանքների արդյունքում հունվարի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, լիովին անցանելի է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ երկարությամբ հատվածը:
Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Երևան-Երասխ-Գորիս -Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք գյուղ տանող ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն