2015-ին Ադրբեջանը կփորձի փոխել Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն՝ առաջնագծում ռազմական առավել մեծ ակտիվություն դրսևորելով: Այնուհանդերձ, քիչ հավանական է, որ սահմանային լարվածությունը վերաճի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, կանխատեսել են ամերիկյան Stratfor հետազոտական կենտրոնի փորձագետները:
Նրանք նկատում են, որ առավելապես կենտրոնացած լինելով ներքին և տնտեսական հարցերի վրա՝ Ռուսաստանն էլ դժվար թե խառնվի հակամարտությանը:
Հակադրվելով Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ջանքերին՝ առավել մոտենալու Արևմուտքին, Ռուսաստանը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղըզստանի հետ նախաձեռնեց Եվրասիական տնտեսական միությունը: Միությունը կավելացնի Ռուսաստանի հետ անդամ երկրների տնտեսական ու անվտանգության ոլորտներում ինտեգրումը, բայց և առևտրի, դրամական փոխանցումների հարցում Ռուսաստանից կախյալություն ունեցող Եվրասիական միության անդամ երկրները իրենց վրա անկասկած կզգան ռուսական տնտեսական ճգնաժամը: Այս տնտեսական թուլացումը, Stratfor-ի հրապարակած զեկույցի համաձայն, շատ հնարավոր է, որ սոցիալական խռովությունների, բողոքի ցույցերի առիթ դառնա:
Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում