Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը ՀՀԿ-ական պատգամավորին 20 մլն դրամ հատկացնելու մասին. «Եթե տիկին Բախշյանն էլ լիներ, այդ գործը արվելու էր»

Հունվար 14,2015 14:21

Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի Դպրոց-կենտրոնների միությանը՝ կառավարության կողմից 20 մլն դրամ հատկացնելը, նաեւ հետաքրքրվեց՝ իշխող կուսակցության հետ կապ չունեցող որեւէ կառույցի երբեւէ այդ չափի պետական դրամաշնորհ հատկացվե՞լ է:

«Շատ արհեստական եմ համարում աժիոտաժ կոչվածը, ճիշտն ասած աժիոտաժ էլ չտեսա, տիկին Ռուզաննա Մուրադյանը մինչեւ ԱԺ պատգամավոր դառնալը 43 ավագ դպրոցի տնօրենն էր, ամենաակտիվ տնօրեններից էր, որի հետ աշխատանքը կրթական բարեփոխումների հետ կապված սկսել էր վաղուց, ընդ որում ոչ թե իր հետ, այլ Դպրոց-կենտրոնների իրավաբանական անձանց միության հետ, որը պետական կառույց է, այստեղ էլ է գնում սխալ մեկնաբանություն: Տվյալ իրավաբանական անձանց միությունը կազմված է ՊՈԱԿ-ներից, այդ կառույցը ստեղծվել է Համաշխարհային բանկի՝ դեռ նախորդ վարկային ծրագրի ժամանակ: Այդ կառույցին ժամանակին ավելի մեծ գումարներ են տվել եւ իրականացվել է լուրջ աշխատանք: Քանի որ այս տարի վարկային ծրագիրն ավարտվեց, բայց մենք ունենք աշխատող, լավ մեխանիզմ, որը մեզ գործընկեր մեխանիզմ է, որպեսզի ծրագրի շարունակականությունը պահպանվի, եւ հասարակությունն ու մամուլը չասեն, թե վարկը վերջացավ, կառույցը փակեցիք, իզուր այդքան փող ծախսեցիք, պետությունը լավագույն ծրագրերին վարկային գծի մարումից հետո շարունակականություն է տալիս:

Նույնը վերաբերում է օրինակ նախադպրոցական կրթության միկրոծրագրերին: Համաշխարհային բանկով փողը տալիս ենք, անում ենք, բայց եթե լավ է ստացվում, հետո պետբյուջեով պահում ենք, նման դեպքեր շատ կան: Այսինքն` աժիոտաժը մասնագիտական հիմքեր չունի, քաղաքական աստառ սրա տակ չկա, եթե այդ դպրոց- կենտրոնի տնօրենը լիներ տիկին Անահիտ Բախշյանը, մեկ է այդ գործը արվելու էր»:

Հիշեցնենք, որ Դպրոց- կենտրոնների միության հիմնադիր նախագահը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն է, իսկ կազմակերպության գործադիր տնօրենը՝ նրա դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gohar says:

    միության հիմնադիր նախագահը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն է, իսկ կազմակերպության գործադիր տնօրենը՝ նրա դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը։ պարզ ե ւ հասկանալի

  2. Գայանե (ԵՊՀ) says:

    Գոհար Հակոբյան, ինչու եք ջնջում մեկնաբանությունը …???
    Չէ որ դա էլ ճշնարտանման կարծիք է….
    Եթե պտական կառույցը ղեկավարվում է մի ընտանիքի կողմից` ու հայտնի չէ, որ կոռուպցիան անխուսափելի է և կանխամտածված…
    Եթե պիտի դուք գրեք` դուք կարդաք, էլ ինչու եք հարցը հանրայնացնում ….

    • Հարգելի Գայանե, Գոհարը չի ջնջում մեկնաբանությունները: Դրանք հրապարակվում են, եթե համապատասխանում են մեր կանոններին՝ մասնավորապես, չեն պարունակում վիրավորանքներ: Ձեր մեկնաբանության մեջ վիրավորանք կար:

      • Գայանե (ԵՊՀ) says:

        Եթե ,,սափրագլուխն,, է վիրավորական, ապա դա միանգամայն իրականություն է և դարձել է բրենդ…
        Այլ բան չեմ տեսնում…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031