Ֆրանսահայ կազմակերպությունների խորհուրդը արդարադատությանը կոչ է արել արագ բացահայտել 16-ամյա Միքայել Ասատրյանի սպանության հեղինակներին:
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել է հունվարի 12-ին Մարսելում 16-ամյա հայ պատանու՝ Միքայել Ասատրյանի սպանությունն ու արդարադատությանը կոչ արել արագ բացահայտել սպանության հեղինակներին։
Կազմակերպությունը հաղորդագրության մեջ նշել է, որ պատանու վրա հարձակում են գործել մի խումբ երիտասարդներ՝ նրան սպանելու ակնհայտ դիտավորությամբ։
Ըստ մինչ այժմ ձեռք բերված տեղեկությունների, Մարսելի արվեստագիտական լիցեյներից մեկում սովորող Միքայել Ասատրյանը աշխատել է նաև Հայ Առաքելական եկեղեցու տեղի երիտասարդական կազմակերպություններում, եղել է օրինակելի և սիրված։
Ռուզան Կյուրեղյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում