Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցերեկը սահմանագոտու, գիշերը՝ շրջանցիկ ճանապարհով

Հունվար 14,2015 13:19

Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանից տեղեկացանք, որ հունվարի 13-ին,ժամը 17-ի սահմաններում բացվել է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը:

Այն փակվել էր հունվարի 11-ի երեկոյան, ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով Ոսկեվանի բնակիչ Սերյոժա Սարգսյանի զոհվելու, սահմանամերձ գյուղերի՝, այդ թվում՝ Բաղանիսի գնդակոծությունից հետո:

Ն. Սահակյանը հայտնեց, որ այժմ ավտոմեքենաները ցերեկը Բաղանիս-Ոսկեպար հատվածն անցնում են հիմնական, սահմանագոտու ճանապարհով, իսկ գիշերային ժամերին շրջանցիկ՝ Հարսնաքարի ճանապարհով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031