Aravot.am-ն այսօր՝ հունվարի 14-ին, «Կոնգրես» հյուրանոցում կայացած միջոցառման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինչու պետականորեն սգո օր չի հայտարարվում, երբ այդքան մարդ է սպանվել: «Մենք չունենք սգո մշակույթ, չեմ ուզում համեմատել բաներ, բայց Շիրակի մարզում նախկինում տեղի ունեցավ ավտովթար, սգո օր հայտարարվե՞ց, չէ՞ որ ավելի շատ մարդ մահացավ: Այն ժամանակ ինչո՞ւ չէիք ասում սուգ»,-ասաց ԿԳ նախարարը:
Մեր դիտարկմանը, թե ավտովթարն ու քնած մարդկանց խողխողելն ու գնդակահարելը տարբեր բաներ են, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ, չեմ ասում ես ճիշտ եմ, դուք սխալ եք, բայց մենք չունենք սգո մշակույթ, հասարակությունը չունի նման մշակույթ, երբ է՞ դա հայտարարվում, եկեք սա էլ դարձնենք դիսկուսիայի թեմա՝ ի՞նչ չափանիշներով պետությունը պետք է հայտարարի սուգ, դա ինչպե՞ս պետք է արվի՝ ելնելով զոհերի քանակի՞ց, թե՞ միջադեպի էմոցիոնալ ֆոնից, սրությունից ու զարհուրելիությունից: Ես ուղղակի ապշում եմ, որ մի խումբ մարդիկ փորձում են իրենց իբր դեմոկրատ կեցվածքով, տոտոլիտար մեթոդներով մեր գլուխների մեջ լցնել բաներ, որոնք բացարձակ դեմոկրատիայի ու հայ հասարակության հետ կապ չունեն, առավել եւս կապ չունեն մեր պետական շահերի հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Քանի որ քաղաքականություն չունեք և ազգային ռազմավարություն առհասարակ, հետևաբար բոլոր մահերը ձեզանում քաղաքականացված են ոչ հեռահար շահարկելիք նպատակների համար:Ցավը և թարմ հոսանքը ձեզանում խառնված է իրար, իսկ ձևը վաղուց է կորցրել իր բովանդակությունը:Աշոտիկյանի կյանքը բուռն է, ժամանակն էլ սուղ է, հարցեր մի տվեք, զբաղված հայակրթական այրն է: