Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու սպանության դեպքի առիթով բողոքում են դատարանում (Տեսանյութ) 

Հունվար 14,2015 12:34

Քիչ առաջ Հայկ Կյուրեղյանի գործով  դատավարությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշ ժամանակով դադարեցվեց:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին  հենց դատական նիստի սկզբում պառկեց դահլիճում:  Մինչ պառկելը՝ նա որպես ոչ հարգանքի նշան, դատավորի նիստերի դահլիճ  մտնելիս չկանգնեց եւ ասաց՝ «դուք ի՞նչ դատարան եք, իշխանությունների կամակատարն եք»: Դատավորի հրահանգով  կարգադրիչները Վարդգես Գասպարիին դուրս բերեցին դահլիճից  պառկած վիճակում:  Պարոն Գասպարին որպես բողոքի նշան պառկեց նաեւ դատարանի միջանցքում:

Դատական նիստը այդ ընթացքում ընդմիջվել էր եւ նիստի այլ մասնակիցներ սկսեցին կարճատեւ բողոքի ակցիա անցկացնել հենց դատարանի միջանցքում:

Նրանք հիշեցին նախօրեին Գյումրիում տեղի ունեցած սպանությունը ու Գասպարիին դուրս բերած կարգադրիչներին դիմելով ասացին, որ վաղն էլ իրենց թոռներին  ու երեխաներին են գնդակահարելու, քանի դեռ մեր իշխանությունները Ռուսաստանի կամակատարներն են:  Նրանք դժգոհում էին, որ Հայաստանը անվտանգ երկիր չէ:

Այս պահին դատական նիստը վերսկսվում է, իսկ ցուցարարները հեռացվել են նիստերի դահլիճից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031