Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինվորական Վալերի Պերմյակովի հայրը՝ Պավել Պերմյակովը, ՌԴ Չիտայի մարզում գտնվող հայրենի Բալեյ քաղաքի «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության հովիվն է: Ըստ կազմակերպության կայքում զետեղված տեղեկատվության՝ սա բողոքական (ավետարանական) եկեղեցի է՝ ավելի հայտնի «Հիսունականների եկեղեցի» անունով:
Ավելի վաղ պաստոր Պավել Պերմյակովը ռուսաստանյան «LifeNews» հեռուստաընկերության եթերում ասել է, որ սպանության մեջ կասկածվող Վալերին ընտանիքի ամենակրտսեր՝ վեցերորդ երեխան է:
Նյութի մանրամասները կարդացեք ilur.am-ի կայքում