Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարիներ առաջ նմանատիպ մեկ այլ գործի նախաքննություն իրականացվել է հենց Հայաստանում՝ Գյումրիի կայազորի զինվորական դատախազության կողմից. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 14,2015 11:50

Առաջնորդվելով երկու պետությունների կողմից վավերացված Իրավասության մասին համաձայնագրով, Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունը պետք է ենթակա լիներ Հայաստանի իրավասու մարմինների քննությանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններով, որովհետեւ սպանությունը տեղի է ունեցել ռազմական բազայի տարածքից դուրս, հանցագործությունն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ, այն չի կրում զինվորական բնույթ:

Ավելին, տարիներ առաջ նմանատիպ մեկ այլ գործի նախաքննություն իրականացվել է հենց Հայաստանում՝ Գյումրիի կայազորի զինվորական դատախազության կողմից։

1999 թվականի ապրիլի 14-ին ռուսական 20-12 զորամասի երկու զինվոր՝ Դենիս Պոպովն ու Ալեքսանդր Կամենեւը, կամավոր լքել են իրենց զորամասը, ինչից հետո զինվորական ատրճանակներով կրակոցներ արձակել Գյումրիի Շահումյան փողոցում՝ Լաչինի շուկայում։ Նրանք կրակ են բացել շուկայում գտնվողների եւ փողոցով անցնող քաղաքացների ուղղությամբ։ Արդյունքում մեկ անձ մահացել էր, իսկ 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

Այս պարագայում էլ ռուս զինվորականները սպանությունն իրականացրել էին ռուսական բազայի տարածքից դուրս, բայց նախաքննությունն անցկացվել էր Հայաստանի իրավապահ մարմինների կողմից։

Այն կարծիք-հիմնավորումները, թե Պերմյակովին հայտնաբերել են ռուս սահմանապահներն, ուստի գործի քննությունը պետք է իրականացվի ռուսական իրավապահների կողմից, հիմնազուրկ է, որովհետեւ վերը նշված համաձայնագրի, օրենքի որեւէ դրույթ նման իրավակարգավորում չի նախատեսում։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031