Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտից հավաստիացումներ են տրվում, թե մարդասպանին չենք հանձնելու, մեկ էլ հանկարծ ճիշտ հակառակն է ստացվում. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 14,2015 11:31

Մի լավ կծիծաղեինք, եթե պահն այսքան ողբերգական չլիներ։ Կծիծաղեինք, ոչ թե նրա համար, որ ռուսները որոշել են չհանձնել իրենց զինվորին (սա ինչ-որ տեղ նաեւ բնական է), այլ մեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների տկարամտության վրա՝ ոստիկանությունից-գեներալիտետ, գեներալիտետից-դատախազություն։

Հասարակական դժգոհության ալիքը տկարամտության դեմ կարող է լինել, որովհետեւ չի կարելի այդքան անպատրաստ ու հիմար լինել ու չկռահել դեպքերի զարգացումը՝ տանուլ տալով հասարակական կարծիքը վատթարագույնին պատրաստելու կարեւոր հարցում։

Առավոտից հավաստիացումներ են տրվում, թե մարդասպանին չենք հանձնելու ու նման կարգի լա-լա-լա-ներ, մեկ էլ հանկարծ ճիշտ հակառակն է ստացվում ու դրա համար ոչ մեկը հրապարակային պատասխանատվության չի ենթարկվում։ Միայն կոչեր այն մասին, որ ռուսը մեր բարեկամն է։ Ի դեպ՝ դրանից ռեժիմի բթամտության դրսեւորումն ամենեւին էլ չի թուլանում։ Ինչպես ոճրագործը, այնպես էլ մարտնչող տգետի իշխանությունը ազգություն չի ճանաչում։ Իսկ ավելի որոշակի՝ ինչպես ԵՏՄ-ն մի օր անշրջելի գործընթաց դարձավ, այնպես էլ երեկ անշրջելի դարձավ ռուս զինվորին հայաստանյան օրենսդրության շրջանակներում չպատժելու գործընթացը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031