Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. «Թեկնածուներից ո՞վ է չճանաչված, թե՞ բարոյական հատկանիշները չեն համապատասխանում, պարզ չէ». «Հրապարակ»

Հունվար 14,2015 10:53

ԱԳՆ-ն ստացել է ԵԽ նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը, ըստ որի, ցուցակում ընդգրկված թեկնածուները պետք է հավասարապես եւ ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այն է. «Դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր եւ բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ»:

Արա Ղազարյանն ասում է, թե անորոշ է այդ վկայակոչումը. «Հիմա 1-ին մասը բազմաթիվ դրույթներ է տալիս, որից մեկը ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշն է, անորոշ է, թե խոսքն ում մասին է, երկուսի՞, երեքի՞, թեկնածուներից ո՞վ է չճանաչված, թե՞ բարոյական հատկանիշները չեն համապատասխանում, պարզ չէ։ Մեկը, երկո՞ւսը, թե՞ երեքը, այս ամբողջն ընդհանուր բնույթի է վկայակոչված։ Եթե դա կոնֆիդենցիալ փաստաթուղթ է, ու չեն հրապարակել, ի՞նչն է պատճառը, անորոշ է մնում, թե ում նկատմամբ է կիրառվում կամ հատկապես որ հատկանիշը»:

Այնուամենայնիվ, ի՞նչը նպաստեց փորձագետների բացասական կարծիքի ձեւավորմանը։ Արա Ղազարյանը չի կարծում, թե որոշման վրա ազդել է մրցույթի խախտումների վերաբերյալ ՀԿ-ների բարձրացրած աղմուկը, քանի որ դրանք մրցույթի կարգին էին վերաբերում։ «Բարձրացված մտահոգությունները պրոցեսուալ խախտումների մասին էին, մրցույթի անցկացման։ Այստեղ անձնական նկարագրի վրա որեւէ փաստարկ առաջ չի քաշվել, հիմնական փաստարկը մրցույթի անցկացման կարգն է եղել»:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031