Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանի դեմ հարձակման դեպքով վերջնական քրեաիրավական գնահատական մինչ այժմ տրված չէ. «Հայկական ժամանակ»

Հունվար 14,2015 10:51

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը դեկտեմբերի 31-ին ներկայացել է դատաբժիշկի, որտեղից նրան ուղեզրել են ռենտգեն հետազոտման։ Այս մասին երեկ ասացին Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ վերջնական եզրակացության արդյունքները վարույթ իրականացնող մարմինը դեռ չի ստացել։ Այսինքն Արամ Մանուկյանի դեմ հարձակման դեպքով վերջնական քրեաիրավական գնահատական մինչ այժմ տրված չէ։

Հարցին, թե առերես հարցաքննություն Մանուկյանի եւ գործով միակ մեղադրյալ Արշակ Սվազյանի միջեւ եղե՞լ է, թե ոչ, կոմիտեից միայն փոխանցեցին, որ քննչական գործողությունները շարունակվում են։ Դատաբժիշկների նախնական եզրակացության համաձայն, Արամ Մանուկյանին հասցվել է թեթեւ մարմնական վնասվածք:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031