Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող «Tata Steel Chess 2015» շախմատային փառատոնի մասնակիցներն այսօր հանգստանում են:
Խաղացվել է չորս տուր: Ուժեղագույնների «A» խմբում Լեւոն Արոնյանը դեռեւս հաղթանակ չի տարել: Նա երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի, մեկում պարտվել է եւ 1,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
«B» խմբում առաջին հաղթանակը տոնեց ամերիկահայ պատանի գրոսմայստեր Սամուել Սեւյանը (նկարում), որը համառ պայքարում 91-րդ քայլում կոտրեց ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Պոտկինի դիմադրությունը: Հայ շախմատիստը առաջին հանգստին գնաց 1,5 միավորով, 11-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ tatasteelchess.com-ի