Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգությունը հունվարի 13-ին շարունակվեց արդեն խայտառակությամբ: Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ ՌԴ դատախազության հետ բանակցություններից հետո, որ Ռուսաստանի ռազմակայանի զինծառայող, Գյումրիի 6 բնակիչների՝ մի ողջ ընտանիքի սպանդ իրականացրած Վալերի Պերմյակովին ՌԴ-ն չի հանձնի Հայաստանի իրավապահներին:
Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի օրենքներն ու Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագիրը խոսում են լիովին հակառակի մասին՝ որ Հայաստանում հանցագործություն արած ՌԴ քաղաքացին պետք է պատասխանատվության ենթարկվի հենց Հայաստանում, Հայաստանի օրենքների և Սահմանադրության համաձայն: Մինչդեռ Հայաստանի գլխավոր դատախազը հղում է կատարում ՌԴ Սահմանադրությանը և ըստ էության ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հանդես է գալիս որպես Ռուսաստանի Դաշնության և նրա քաղաքացիների շահերի պաշտպան:
Այսպիսով, եթե Հայաստանը հունվարի 12-ին ցնցվել էր մի ողջ ընտանիքի, այդ թվում` մանկահասակ երեխաների սպանդի ողբերգության ցավից, ապա հունվարի 13-ին արդեն Հայաստանը ցնցվում է Հայաստանի իշխանությունների թույլ տված հերթական խայտառակ, անարժանապատիվ քայլից, որ դրսևորվում է հայ-ռուսական հարաբերություններում, ինչպես նաև ՌԴ իշխանությունների Հայաստանի և հայերի արժանապատվության հանդեպ բացահայտ արհամարհանքից, որ դրսևորվում է հերթական անգամ:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում