Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանից եկած բոլոր հրահանգները կատարում են առանց դույզն ինչ առարկության . «Հրապարակ»

Հունվար 14,2015 10:25

Երեկ տեղեկացանք, որ Հայաստանի տարածքում կատարված հանցանքը, չգիտես ինչու, քննելու են ռուս իրավապահները։ ՀՀ գլխավոր դատախազությունը մի ամոթալի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ռուս հանցագործին մեր իրավապահներին հանձնելու հիմքեր չկան։ Կարծես մարդիկ տառաճանաչ չեն՝ չեն կարող օրենքները կարդալ ու պարզել, որ բոլորովին էլ այդպես չէ։

Կարծես հնարավոր է իրենց ստրկամտությունն ու ռուսներին մինչեւ վերջ հաճոյանալու– ծառայելու մտադրությունն ինչ-որ կերպ թաքցնել, քողարկել։

Կարծես պարզ չէ, որ մեր իշխանությունը վերջին տարիներին անթասիբ ու խոնարհ հարճի կեցվածք է որդեգրել, երբ Ռուսաստանից եկած բոլոր հրահանգները կատարում են առանց դույզն ինչ առարկության։ Առանց կամքի ու ինքնիշխանության որեւէ դրսեւորման։ Եվ ինչքան շատ են կատարում, այնքան քիչ հարգանքի են արժանանում ինչպես մեր հասարակության, այնպես էլ «տիրոջ»՝ Ռուսաստանի կողմից։

Եվ խնդիրը բոլորովին էլ մարդկային կերպարը կորցրած մարդասպանը չէ, այլ ազգային արժանապատվության, պետականության զգացումը մինչեւ վերջ ոտնակոխ չանելը, ռուսական կայսրության կցորդը չդառնալը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031