Լրահոս
Օրվա լրահոսը

Նման անհիմն հերյուրանքներ տարածողների դեմն առնելու  ժամանակն է. Վահագն Չախալյան

Հունվար 14,2015 10:22

Վրացական «Գռուզիա օնլայն» կայքում տպված, այնուհետև մի շարք ադրբեջանական կայքերի կողմից արտատպված , ս/թ նոյեմբերի 13-ին ոմն Կարինե Գրիգորյանի կողմից արված հրապարակումը, ըստ որի իբր թե ես՝ Վահագն Չախալյանս, Ջավախքում կազմավորել եմ 60-70 անձից բաղկացած զինված խմբավորում` ցանկանալով  տեղում իրականացնել անհնազանդություն, ծիծաղելի է , անհեթեթություն  և իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Պարզորոշ է, որ այս ապատեղեկատվությունը՝ վերակենդանացման փորձեր անող Մ. Սահակաշվիլու պատվերով իրականացված, հերթական հիվանդագին դրսևորման արդյունքն է, հերթական սադրանքը, ձեռագիր՝ որով վերջիններս տարիներ շարունակ ցանկացել և այսօր էլ ցանկանում են Վրաստանի ապակայունացման հետ մեկտեղ թշնամանք սերմանել իրար կողք դարերով համերաշխ ապրած երկու  Քրիստոնեա   ժողովուրդների միջև :

Ինչպես իմ, այնպես էլ ջավախահայության համար խիստ կարևոր է Ջավախքի և ողջ տարածաշրջանի կայունության պահպանումը և խաղաղ, բնականոն զարգացումը,  որի համար մենք չենք խնայել և հետագայում ևս չենք խնայելու ոչ մի միջոց  ու ջանք:

Իմ ազատ արձակման լուրից «ցնցված», այդ ցնցումից զբաղեցրած պաշտոնից հրաժարված, այնուհետև այդ «հայրենանվեր» քայլի համար  Պատվո Օրդենի շքանշանի արժանացած այս տիկինի հայտարարությունը, որքան էլ անհեթեթ, այդուհանդերձ իր մեջ պարունակում է ծանրագույն մեղադրանքներ, և շարունակությունն է այն հայատյաց , ազգամիջյան թշնամանք հարուցող հայտարարությունների շքերթին,  որոնք տարիներ ի վեր հնչել են Սահակաշվիլու և նրա թիմակիցների շուրթերից: Ելնելով այդ հանգամանքից՝ կոչ եմ անում Վրաստանի պատկան մարմիններին վերջապես միջոցներ ձեռնարկել   և պարզել  մեղադրանքը հնչեցրած անձնավորության «աղբյուրները», ինչպես նաև պարզել սադրիչ ապատեղեկատվության հրապարակման իրական պատվիրատուներին, վերջիններիս հետապնդած իրական նպատակները և պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին:

Վրաստանի և ոչ մի քաղաքացի, անգամ կորցրած  պաշտոնը հետ բերելու հիվանդագին մոլուցքից տառապող ՝ Միխայել Սահակաշվիլին,  իրավունք չունի ազգամիջյան ատելություն  և անվստահություն առաջացնող հայտարարություններ տարածել, անկախ նրանից , թե որ ազգի, կամ կրոնի ներկայացուցչի բերանով է այն տարածում …

 

Վահագն ՉԱԽԱԼՅԱՆ

14.01.2015 թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031