Կիրակի օրը Ֆրանսիայում ու եվրոպական մի շարք այլ երկրներում տեղի են ունեցել բազմամարդ ցույցեր` «հանուն համամարդկային արժեքների»: Իսկ կա՞ն արդյոք այդպիսիք: Արժեքներ, որոնք միավորում են մահմեդականներին եւ քրիստոնյաներին, Մոցարտի եւ Թաթուլի երկրպագուներին, Չեխովին եւ նորածին երեխայի վրա սվին-դանակով հարձակվողին: Ինձ թվում է, որ այդպիսի արժեքներ չկան: Ամեն մի մշակույթ ունի իր արժեքները, որոնք կարող են համանման լինել տարբեր կրոնների ու ազգերի մոտ եւ խիստ տարբերվել միեւնույն կրոնի ու ազգի ներսում:
Փարիզում վերոհիշյալ ցույցն անողները «մի տեսակի» համամարդկային արժեքների կողմնակիցներ են, բայց արեւելյան որեւէ քաղաքում «ջիհադի» գաղափարի շուրջ համախմբված ամբոխը նույնպես կարծում է, որ համամարդկային արժեքների կողմնակից է, որովհետեւ այն «անհավատները», որոնց նրանք պատրաստվում են սպանել, ջիհադի ջատագովների տեսանկյունից «մարդ չեն»: Հիմա դուք գուցե կասեք, որ առաջինները երեսպաշտ են, իսկ երկրորդները՝ գոնե անկեղծ: Ուրեմն դուք այդ երկուսից տարբերվող այլ «համամարդկային արժեքների» կողմնակից եք:
Բոլոր տեսակի «ռուբրիկաների» տակ միավորվելը, ընդհանրանալը ենթադրում է ինչ-որ «հակաարժեքներ», որոնց տակ միավորվում են քո «հակառակորդները»: Եթե արժեքները համամարդկային են, ուրեմն կան «չմարդիկ», որոնք այդ արժեքները չեն դավանում: Եթե շարժումը «համաժողովրդական» է կամ «համազգային», հետեւաբար կան «ազգի դավաճաններ», որոնց պետք է բարոյապես կամ գուցե ֆիզիկապես ոչնչացնել: Հեշտ է մտնել ինչ-որ «հովանոցի» տակ եւ չդրսեւորվել որպես անհատ, ինչպես նաեւ չփնտրել այդ անհատականությունը ուրիշների մեջ:
Ինձ թվում է՝ «համընդհանրությանը» հավակնող արժեքների փոխարեն շատ ավելի կարեւոր է քո ընտրած արժեքային համակարգում լինել հետեւողական: Դա «հովանոց ընտրելուց» շատ ավելի բարդ է՝ կարող ես դառնալ բազմաթիվ հարձակումների թիրախ: Օրինակ՝ եթե դու դեմ ես մահապատժին կամ Լինչի դատաստանին, ապա պետք է դեմ լինես դրան բոլոր դեպքերում՝ նույնիսկ ամենազարհուրելի հանցագործության պարագայում, անգամ այնպիսի ոճրագործության, որի մասին մենք այս օրերին խոսում ենք: Եթե դու դեմ ես հեղափոխությանը կամ հեղաշրջմանը, ապա որեւէ բացառություն չպիտի անես, անգամ այն դեպքում, եթե դրանով հագուրդ է տրվելու քո կրքերին եւ բնազդներին, կամ շահելու է քո թիմը: Եթե դու կողմ ես խոսքի ազատությանը, ապա պետք է պատրաստ լինես, որ ծաղրելու են եւ փնովելու են նաեւ քեզ եւ այն, ինչին դու ես հավատում:
Եթե դու «որոշ բացառությունների» կողմնակից ես, ապա դու այլ արժեքների կրող ես: Դրանք նույնպես «համամարդկային» չեն: Դրանք անհատապես քոնն են:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Միայն “համամարդկայինը” չէ: Եվրոպական ու ամերիկյան մի քանի երկրներ միաբերան ու շարունակաբար իրենց համարում են “ցիվիլ-զարգացած- քաղաքակիրթ”, իսկ մնացած ամբողջ Աշխարհը “ոչ ցիվիլ-թերզարգացած- զագացող” : Ինչով՞ են նրանք տարբերվում սովետական ագիտ մեքենայից:
Տերմինաբանական պատերազմ, որը վերջ ու առաջ նորմալ մարդկանց դարձնում է աննորմալ ու կոմպլեկսավորված – մեկին թերլիարժեքության բարդույդով, մեկին գերլիարժեքության բարդույթով:
Իսկ ռեալության մեջ երկու կողմն էլ հիվանդ են, ինչին և ձգտում են հասնել ու հասնել են “տերմինաբանական” ագրեսիայի հեղինակները
«Համամարդկային արժեքը»՝ այդ արժեք կրող մարդուց անկախ չէ…
Այլապես, պետք է ենթադրենք, որ ասենք Մարսի վրա էլ կան «համամարդկային արժեքներ»։ Արժեքները տրանսֆորմացվում են ժամանակի ընթացքում՝ այն ինչ այսօր տարբեր մտածողության (և մտածողունակության) մարդկանց խմբերի կողմից աշխարհի տարբեր կետերից ընկալվում է որպես համամարդկային արժեք՝ այդպիսին չէր (կամ այնքան էլ այդպիսին էր) 100, 200.. 1000 տարի առաջ։
«Համամարդկային արժեքների» տրամաբանությունը՝ ունի նպատակ, տվյալ ժամանակի հնարավոր նյութական և տեխնոլոգիական ռեսուրսներով, հնարավորին չափ շատ մարդկանց ապահովել կյանքի ստաբիլ, բարեկեցիկ պայմաններով, անվտանգության երաշխիքներով։ (Կարճ՝ հնարավորություններ ստեղծել երջանկության ձգտման իրավունքի ռեալիզացիայի համար)։
Այդ իսկ պատճառով՝ բավական չէ, լինել ասենք «հումանիստ» և ենթադրել, որ դու ինքնաբերաբար «առաջադեմ» ես… դեռ պետք է պարզել, որ պատմական ժամանակաշրջանի, ինչպիսի պայմանների, ինչ տեխնիկական և նյութական միջոցների «հումանիստն» ես դու…
Օրինակ՝ մարդը որը կհամարվեր հումանիստ 1000թ-ին, և նրա շուրջը կհավաքվեին աշակերտներ, որպեսզի մարդասիրության դասեր ստանային… 2000թ հումանիզմի ստանդարտներով՝ համարվում է բարբարոս, փակվում է հոգեբուժական կլինիկայում, հանգստացնող դեղերի ազդեցության տակ՝ որպեսզի հանկարծ բերանը չբացի… որովհետև՝ այն ինչ նա կառաջարկի այսօր՝ հասարակությանը հետ է շպրտելու դեպի 1200 թիվը… մինչդեռ նա նույն բանը ասում է 1000 թվին՝ և այն ժամանակ նա հանճար էր…
Ճիշտ այդպիսի ՀԱՆՃԱՐ Է՝ Ա. Աբրահամյանը..)))..
Ւսկ ընդհանրապես, այաօրվա խմբականը նույնպես ոչ մի կապ չունի օրվա իրականության հետ…
Բազմաթիվ հարձակումների թիրախ…Արջից վախեցողը անտառ դուրս չի գա:Է, արջը կգա:Հետևողական լինե*լ:Մարմնի մեջ միջուկային մարտագլխիկ կրող շունը ավելի լավ կպատժի իրեն կրակողին, քան 20 մետր երկարություն ու 10-20 տոննա կշռող մարտագլխիկները:Այդպես և դավաճանիզմն է ոչնչանում և ծլում է հումանիզմի հատիկը:Նույնը կարող ենք ասել քիմիական պադուշկաների մասին, նույն կերպ տեղավորված:Համամարդկային մի արժեք կա միայն.փրկել մարդուն մարդանմանից :Մարդանմանը հոգեկան հիվանդ է, անառողջ պտուղ:Վերջ:
Զարմանալի է , երբ հարաբերական շեշտի տակ է դրվում այնպիսի պարզ մի բան ինչպիսին է «համամարդկային արժեքներ»։
Ասենք ինչու հարցականի տակ չդնենք ջուրը եվ սկսենք կոկա կոլայով լողանալ եվ այլն….
Այսինքն այն բաները որոնք հիմք են ծառայում մեր ամբողջ հասարակության բնականոն զարգացման , հիմա դարցավ «Զոնտիկ»
Հիշեցի «Պիեղ Ղիշաղի» «ծակել հովանոցով» ֆիլմը եվ մտածեցի տեսնես ում է ուզում թույնի Համամարդկային արժեքների «հովանոցը»
Իսկ Մոցարտի եւ Թաթուլի միավորող Համամարդկային արժեքներ «կայֆն» է որ նրանք երկուսն էլ պարգեվում են իրենց երկրպագուներին. .
Հարքելի Արամ, կփորձեմ պատասխանել Ձեր հարցին «Կիրակի օրը Ֆրանսիայում ու եվրոպական մի շարք այլ երկրներում տեղի են ունեցել բազմամարդ ցույցեր` «հանուն համամարդկային արժեքների»: Իսկ կա՞ն արդյոք այդպիսիք… այն փաստը որ միքանի հրեաներին խանութում պահ տալով փրկել էր մուսուլման երիտասարդը …խոսում է այն մասին որ…իսկ որ Փարիզի միլիոնանոց ֆրանսիացի ժողովոււրդը երգում էր Լենոնի «Imadine» ընդգծում էր որ հովանոց չկա.. : Համաձայն եմ Արսենի հետ որ «այսօրվա համամարդկաինը» իսկապես բոլորովին նոր է…այն արդյունք է ֆրանսիական, ամերիկյան վերջին հարյուրամյակների բուրժուա դեմոկրատական հեղափոխությունների,որ ազատագրեց մարդկանց ավատատիրական եվ եկեշեցական մարդկային ենթակայությունից…անհատը հասավ այն ազատության որ երգեց «Imagine»…Եգիպտոսի ներկա նախագահը այսօր կարծում է որ հարկ կա վերանայել իրենց կրոնական ծայրահեղությունը…Ցավոք Ռուսաստանը դեռ ավատատիրության ճիրաններից չի ազատվել…
Այո, պարոն Աբրահամյան, համամարդկային արժեքներ կան և պարունակվում են միայն հին առասպելներում, էպոսներում ու ժողովրդական (կախարդական) հեքիաթներում, որոնք գրեթե նույնն են ամենատարբեր ժողովուրդների մոտ, քանի որ արտացոլում են մարդկային հոգեկանի ունիվերսալությունը։ Իսկ ահա դրանց հաջորդած գաղափարախոսություններն ու կրոնները,
որոնք մարդկանց բաժանում են առնվազն երկու մասի,այդ թվում քրիստոնեությունն ու իսլամը, անհատի ազատությունն ու հավատքի սրբազանությունը, պարունակում են ընդհանուր ճշմարտություն, այդ իսկ պատճառով դրանք թվում են հուզականորեն այդպես համոզիչ մեծ թվով մարդկանց համար։ Բայց երբ մտածում ենք դրանց գործնական իրագործման մասին, ազատվում են ամենաստորին, քրեական իմպուլսները։
Այսօր կա միայն մեկ «համամարդկային արժեք»՝ ուժը,փողը,դեզինֆորմացիան ԶԼՄ-ների միջոցով: Չեք հավատու՞մ,հարցրեք Ռոտշիլդին,Ռոկֆելլերին,Մորգանին,Գեյտցին…շարունակե՞մ….եւ նրանց մանր մունր շնիկներին:Նրանք ձեզ ցույց կտան համամարդկային արժեքները:Ինձ էլ հետը…
Հարգելի Նուբար, զարմանալին այն է որ այդ Ռոտշիլդների Գեյթսերի…հարստությունները էս աշխարհում անհանգստացնում են մեծամասամբ հայերին…Պուտինի կամ Աբրամովիչի թալանածը…աչքի չի զարկում…: Երբեք չեմ լսել որ սկանդինավցիները բողոքեն Ռոկֆելլերներից… Ցավում եմ որ Լենինը սխալ մեկնաբանեց Մարքսի հանճարեղ տեսությունը սոցիալիստական «հեղափոխության» մասին, այլ կործանեց այն իր «պրոլետարական դիկտատուրայով» որը մոնղոլ թաթարական նորամուծություն էր… թե չե կարծում եմ… ռուս ժողովուրդն էլ մաս կլիներ Վերածննդի համճարներ Լեոնարդո Դա Վինչիի, Միքելանջելոի…ռուս հանճարներ Դոստոեվսկու, Չեխովի…համամարդկային արժեքներին այսօր…այլ ոչ թե պուտինյան «հովանոցի» տակ կլինեին
Բոլորս էլ ունենք անձնական արժեքներ՝ հոգեւոր ու նյութական հարստություն, առողջություն, ուժ, ժամանակ, խելք ու նման բաներ: Մեր դաստիարակությունը, ավանդույթները բնազդի են վերածում մեր մեջ այդ արժեքների ծախս ներդրումները, որ հետագայում ունենանք այդ արժեքների բազմապատկում ու եկամուտ, որն էլ կօգտագործենք մեր, մեր հաջորդ սերունդների, մեր ազգի, մեր հարեւանների ու մեր մարդկության օգտին: Ազնվականի համար իր կյանքը տալ իր թե իր ազգի պատվի համար՝ հերոսություն չի, այլ բնազդ՝ դաստիարակության արդյունք: Դրա համար էլ մեզ մեր միջից ազնվական ղեկավարներ են պետք:
Նույն Ֆրանսիայի ֆինանսական օգնությամբ(հենց իրենց ասելով) զոհվում են սիրիացի հայուրավոր հայ անմեղ կանայք ու երեխաներ: Բայց նրանց մահը ոչ մեկին չի հետաքրքրում((((((((((
Հարգելի ՀՀԿ ի տատիկ, «նույն» ձեր պաշտած նախագահներ Սերժիկն ու Ռոբոն իրենց թալանած միլիարդներից արդյոք օգնել են սիրիացի մի որեվե հայ ընտանիքի կամ Գյումրվա տնակներում ապրող ընտանիքի, իհարկե չհաշված ընտրությունների ժամանակվա 5000 դրամ կաշառքը…
Как то НЕ МОДНО вслух говорить об этих жертвах! И Вы никогда не пишите о них! НЕ ПРИНЯТО!
Красный Крест потребовал заблокировать17 украинских и американских СМИ за ложную информацию об РФ
Оригинал новости RT на русском:
https://russian.rt.com/article/69060