Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում մեկնարկած շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունում թեժ պայքար է ծավալվել: Երկրորդ տուրից հետո 10 մասնակիցներից վեցը իր անվան դիմաց գրանցել է 1,5 միավոր:
Կանանց առաջնությունում վստահ է մեկնարկել Սուսաննա Գաբոյանը, որը երկու միավորով ստանձնել է առաջատարի դերը: Նրան կես միավոր զիջում են Շուշաննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ