Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում կանգնելու տեղ չկա. գյումրեցիների հոսքը դեռ չի դադարում

Հունվար 13,2015 23:50

Իրենց իսկ տանը սպանդի ենթարկված Ավետիսյանների դիակը Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի տեղափոխելուց հետո գյումրեցիների հոսքը չի դադարում:  Գյումրու դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը, որը դեռ եկեղեցում է,  մեզ հետ զրույցում ասաց, որ  հավաքվածների 90 տոկոսը հանգուցյալներին անծանոթ մարդիկ են, եկել են իրենց ցավակցությունն ու վրդովմունքը արտահայտելու:

Nune-2

«Հանգուցյալներին մի ժամ առաջ եկեղեցի  տեղափոխեցին, բայց այլևս  կանգնելու տեղ չկա. որևէ հայտարարություն չի հնչել, որ Ավետիսյանների դիակները տեղափոխում են եկեղեցի, բայց մարդիկ, մեկը մյուսից լսելով, շտապում են այստեղ: Անպատմելի ու աննկարագրելի է, թե այս պահին ինչ է կատարվում Սուրբ Նշան եկեղեցում: Հավաքվածները  չեն կարողանում զսպել իրենց. կան մարդիկ, որոնք բարձրաձայն արտասվում են, գոռգոռում են, կոկորդները լցված են, կան մարդիկ, որոնք ուզում են, անպայման, իրենց գնահատականը հնչեցնել, վերլուծել: Նրանց զսպում է մեր հոգևոր առաջնորդի՝ Միքայել Սրբազանի ներկայությունը:

Սրբազանն իր խոսքում ասաց, որ մենք մարդու հետ գործ չունենք, այլ սատանայի, երբ Սրբազանը սկսեց աղոթքը, եկեղեցում հավաքվածները մի մարդու պես սկսեցին աղոթել ու  իրոք հանգստություն տիրեց: Հիմա ամենակարևորն այն է, որ  բոլորս միասին  աղոթենք, Աստծուն խնդրենք, որ առողջություն տա այս սերունդը շարունակող փոքրիկին:  Ես՝ որպես հասարակ քաղաքացի, որը չի ճանաչում այդ ընտանիքին, կասեմ, որ սա ողբերգություն է մեր քաղաքի, մեր երկրի համար, չեմ գտնում բառեր գնահատական հնչեցնելու կատարվածի մասին»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031